«Հայոց եկեղեցու պատմութիւն» առարկայի օլիմպիադայ Մայր Աթոռում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/22-Olimpiada-2-300x225.jpg)
Ապրիլի 16-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգեան հոգեւոր ճեմարանում, օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ նախաձեռնութեամբ ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան, Կրթութեան ազգային ինստիտուտի ու Մայր Աթոռի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի, տեղի ունեցաւ «Հայոց եկեղեցու պատմութիւն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը:
2013-2014 ուսումնական տարում «Հայոց եկեղեցու պատմութիւն» առարկայի օլիմպիադայի տարածաշրջանային եւ մարզային փուլերը յաղթահարել եւ հանրապետական փուլ էին ներկայացել ՀՀ մարզերի եւ Երեւանի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների 114 աշակերտներ:
Նոյն օրը` մրցոյթի արդիւնքների ամփոփումից յետոյ, Օլիմպիադայի յաղթողները Մայր Աթոռի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի տնօրէն, «Հայոց եկեղեցու պատմութիւն» առարկայի հանրապետական փուլի յանձնաժողովի նախագահ Տ. Վարդան վարդապետ Նաւասարդեանի եւ յանձնաժողովի անդամների կողմից պարգեւատրուեցին պատուո•րերով, գովասանագրերով ու մրցանակներով:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատուական համակարգ