Ծաղկազարդը Նոր Ջուղայում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/unnamed-108.jpg)
Մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ տօնելու առթիւ, կիրակի՝ ապրիլի 13-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս.Մինաս, Ս.Ստեփանոս, Ս.Աստւածածին եւ Ս. Յովհաննես եկեղեցիներում մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ եւ կատարւեց Ծաղկազարդի թափօրի եւ Մանուկներին օրհնելու արարողակարգ: Սուրբ Մինաս եկեղեցում մատուցւած Ս.Պատարագը նախագահեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տ.Բաբգէն եպս. Չարեանը:
Յատկանշելի է, որ Սուրբ Յովհաննու եկեղեցում մատուցւած Ս. Պատարագին ներկայ էին Նոր Ջուղայի Հայոց ազգային «Արմէն» կրթահամալիրի տարրական եւ մանկապարտէզ-նախակրթարան օղակների սաները՝ իրենց տեսչութեան, ուսուցչական կազմերի ու ծնողական խորհուրդների ընկերակցութեամբ: Ս.Պատարագից յետոյ մանուկների եւ ժողովրդի մասնակցութեամբ կատարւեց Թափօրի արարողութիւն, եւ աշակերտներին օրհնեց պատարգիչ քահանայ Տ. Վազգէն Քէօշկերեանը, իսկ երեկոյեան նոյն եկեղեցում, նախագաութեամբ թեմակալ առաջնորդի, կատարւեց Դռնբացէքի հոգեպարար արարողութիւն:
Երանուշ Թահմազեան
Իրան (Նոր Ջուղա)
Ս.Մինաս եկեղեցու լուսանկարները տրամադրել է Թովմա Գալստանեանը