Շառլ Ազնաւուր. «Իմ երգերում ամէն ոք գտնում է իր մասնիկը»

«Ամենից առաջ ցանկանում եմ ձեր ուշադրութիւնը հրաւիրել այն հանգամանքի վրայ, որ «շանսոնյէ» բառն անհամապատասխան է գործածւում: Ես երգերի հեղինակ-կոմպոզիտոր եմ եւ ի հարկէ  կատարում եմ իմ երգերըէ,-«մեծարգոյ շանսոնյէ» ձեւակերպմանն արձագանքելով` «արմենպրեսե-ի հետ բացառիկ հարզազրոյցն սկսեց աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնաւուրը: Ներկայացնում ենք մեծանուն արուեստագէտի առաջիկայ անելիքների, ծրագրուած համերգային շրջագայութիւնների մասին հարցազրոյցը:

-Մայիսի 22-ի` Ձեր ծննդեան տարեդարձի առիթով նախ շնորհաւորում ենք` մաղթելով Ձեզ ամուրառողջութիւն, երկարակեցութիւն, նորանոր յաջողութիւններ: Ապա ցանկանում հետաքրքրուել`ի՞նչ տրամադրութեամբ էք տոնել այն:

-Շնորհակալ եմ ձեր բարեմաղթանքների համար: Առողջութիւնը, երկարակեցութիւնն ու նոր յաջողութիւնները մշտապէս շատ բարձր են գնահատւում: Ծննդեանս օրը նշել եմ ընտանիքիս հետ փարիզեան մի ռեստորանում, որը շատ եմ սիրում:

-ո՞րն էք համարում աշխարհում հռչակ վայելելու եւ այդքան շատ սիրուելու գրաւականը: Որ՞ն էձեր ստեղծագործական ուղու լաւագոյն ձեռքբերումը:

-Մշտապէս հաճելի է լսել, որ սիրուած ես: Սա ամենագեղեցիկ նուէրն է, որ կարող ենք ակնկալել: Կարծում եմ` իմ երգերում ամէն ոք գտնում է իր մասնիկը, ուրախութեան ու տխրութեան մէջ գտնում իր ճանապարհը` լսելով դրանք:

-Աշխարհահռչակ երգչին ե՞րբ նորից կը տեսնենք բեմում եւ որտե՞ղ:

-Մի նոր համերգային շրջագայութիւն` «ամբողջութեամբ անձնականէ (En toute intimitռ) խորագրով, կը սկսուի սեպտեմբերին: Փարիզի «օլիմպիա» սրահում սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 6-ը 22 համերգ կունենամ, անմիջապէս դրանից յետոյ ողջ Ֆրանսիայով 35 համերգով հանդէս կը գամ մինչեւ դեկտեմբերի 4-ը:

Նոյնիսկ աւելի քան 60 տարի ստեղծագործելով ու լինելով բեմի վրայ` պէտք է ասեմ, որ անհամբերութեամբ եմ սպասում` վերադառնալու ամենահեղինակաւոր ու ամենամեծ ֆրանսիական բեմեր: Մէկ խօսքով ասած` ես յուզմունքով եմ սպասում իմ երկրպագուների հետ հանդիպմանը:

Օգտագործելով առիթը` տեղեկացնեմ նաեւ, որ իմ անձնական մենեջերը` Լեւոն Սարեանը, սեպտեմբերի 28-ին կը կազմակերպի հեղինակաւոր համերգ «Օլիմպիա» սրահում: Այնտեղ ֆրանսիական հանրայայտ արտիստները կը միանան ինձ` պաշտօնական, բարեգործական երեկոյով նշելու Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-րդ տարեդարձը: Այդ համերգը, որը կը կազմակերպուի «ազնաւուրը Հայաստանինէ ասոցիացիայի աջակցութեամբ, կանցկացուի Ֆրանիսիայի եւ Հայաստանի նախագահներ Նիկոլայ Սարկոզիի եւ Սերժ Սարգսեանի բարձր հովանու ներքոյ:

-Ծրագրու՞մ էք Հայրենիք գալ: Հնարաւո՞ր է, որ Հայաստանի հանդիսատեսը նորից վայելի Ձերբարձրարուեստ երգեցողութիւնը:

-Հնարաւոր է` մինչեւ տարեվերջ այցելեմ, սակայն Հայաստանում գտնուելու ընթացքում համերգ ծրագրուած չէ:

-Ե՞րբ տեղի կունենայ Երեւանում Ձեր տուն-թանգարանի բացման պաշտօնականարարողութիւնը:

-Ցանկանում եմ նշել, որ խօսքը  «տուն-թանգարանիէ մասին չէ, այդ կառոյցը կը կոչուի «շառլ Ազնաւուրի մշակութային կ’ենտրոնէ, որի բացումը ծրագրուած է 2011թ.-ի ընթացքում:

-մեծ է Ձեր ներդրումը Հայաստանի եւ Ֆրանսիայի կապերի ամրապնդման գործում. այժմ Ձերջանքերն ուղղում էք հայ-շուեյցարական յարաբերութիւնների կատարելագործմանը: Ինչպէ՞ս եքհամատեղում դիւանագիտական եւ ստեղծագործական գործունէութիւնը:

-Գիտէք, ես միշտ փորձել եմ լինել իմ հնարաւորութիւնների գագաթնակէտին` հետեւելով աշխատանքային կարգուկանոնին: Մեծ ջանք ու պրոֆէսիոնալիզմ է պահանջում դիւանագիտական եւ ստեղծագործական գործունէութան կարգաւորումը: Ինձ համար մեծ պատիւ եմ համարում  եւ հպարտ եմ` Հայաստանի ու Շուեյցարիայի յարաբերութիւնների զարգացմանն աջակցելու հնարաւորութեանս համար:

Հարցազրոյցը`  Նարինէ Նազարեանի

Scroll Up