Հ.Մ.Ա.Կ.-ի դահուկավազքի խումբը պատրաստւում է համահայկական Ձմեռային առաջին խաղերին
Հ.Մ.Ա.Կ.-ն արդէն ունի դահուկավազքի խումբ: Մարզիկները իրենց աշխատանքները սկսել են 2013 թւականի հոկտեմբերից եւ շաբաթական երկու օր փորձ են ունեցել «Արարատ» մարզաւանում, այս մասին տեղեկացնում է Araratsc.org-ը:
Խմբին մասնակցում են 25 հոգի, որոնցից 9-ը ընտրւել են մասնակցելու Հայաստանի առաջին համահայկական Ձմեռային առաջին մրցութիւններին, որը տեղի է ունենալու 2014 թւականի փետրւարի 24-ից մարտի 3-ը՝ Ծաղկաձորում:
Հ.Մ.Ա.Կ.-ի նախաձեռնութեամբ կազմւած այս խմբին (դահուկավազք եւ սնոուբորդ) մաս են կազմում՝
1.Արմէն Նազարեանը,
2.Ալէքս Էյւազ Լազարը,
3.Փաթրիկ Աբնուսին,
4.Արամ Մարտիրոսեանը,
5.Փաթրիկ Մնացականեանը,
6.Էռիկ Գրիգորեանը,
7.Մաթիլդա Մարտիրոսեանը,
8.Արաբօ Մանասեանը,
9.Ալֆրէդ Կարապետեանը:
Իրանահայ մարզիկների հետ Հայաստան են մեկնելու նաեւ՝ Արա Ոսկանեանը (խմբի պատասխանատու), Լուդւիկ Նազարեանը (ընդհանուր պատասխանատու), Ալֆրէդ Հաւանը (Միջազգային Համահայկական կոմիտէի կապ), Արա Ջահանեանը (Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախագահ) եւ Սամիրա Զարգարին (մարզիչ):
Նշենք, որ ըստ աղբիւրի, խումբը նոյեմբեր ամսից սկսած կանոնաւոր փորձեր է կատարել Թեհրանի տարբեր փիստերում եւ մասակցել կազմակերպւած որոշ մրցութիւններին:
Խմբի անդամները շարունակելու են իրենց պարբերական փորձերը մինչեւ փետրւարի 20-ը:
http://www.hyeli.com/