Կաթոլիկ եւ Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիների միջեւ աստուածաբանական երկխօսութեան համաժողով Հնդկաստանում

Յունուարի 28-ին հնդկաստանի Կ’երալայ քաղաքում իր աշխատանքն սկսեց Կաթոլիկ եւ Հին Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիների միջեւ պաշտօնական աստուածաբանական երկխօսութեան միացեալ միջազգային համաժողովը: Համաժողովին Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնում են Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւնից Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը եւ Մայր Աթոռի Հրատարակչական եւ Պաշտօնական մամուլի բաժինների տնօրէն Տ. Շահէ վարդապետ Անանեանը, իսկ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնից` Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալամեզեանը:

Հնգօրեայ համաժողովի ընթացքում քննարկուելու են Վաղ Եկեղեցու պատարագների եւ ուխագնացութիւնների աւանդոյթին վերաբերող թեմաներ:

Յունուարի 28-ին համաժողովի մասնակիցներն առանձին հանդիպումով քննարկեցին ընդհանուր խնդիրներ, որի ժամանակ Տ. Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը ներկայացրեց Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առիթով Մայր Աթոռում կազմակերպուելիք միջոցառումերը, ինչպէս նաեւ անդրադարձաւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դերակատարութեանը` որպէս Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի համանախագահի:

Պլենար նիստի ընթացքում, որը նախագահում էին Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզեանը եւ Քրիստոնէութեան միասնութեան ջատագովման պապական խորհրդի նախագահ Կարդինալ Կուրդ կոխը, Տ. Շահէ վարդապետ Անանեանը ներկայացրեց «Երուսաղէմը պատարագի եւ ուխտագնացութեան միջեւ. Հայկական աւանդութեան ուսումնասիրութիւն» աշխատանքը:

Ապա Տ. Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանն առանձնազրոյց ունեցաւ Կարդինալ Կուրդ Կոխի հետ:

 Իսկ Յունուարի 29-ին մասնակիցներին պաշտօնական ընթրիքի ընդունեց Հնդիկ Մալանկարայ Ուղղափառ Եկեղեցու պատրիարք Մար Թոմայ Պաոլոս Բ-ն:

Այս օրերին ժողովականները նաեւ ներկայ կը գտնուեն Հնդիկ Մալանկարայ Ուղղափառ Եկեղեցու ճեմարանի 200-ամեակին:

Scroll Up