Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի պաշտօնէութեանը

Յունուարի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգեան հոգեւոր ճեմարանի հանդիսութիւնների դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում գտնուող բաժինների պաշտօնէութեանը:
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը շնորհաւորեց ներկաներին Ամանորի եւ Ս. Ծննդեան բերկրաշատ տօների առիթով եւ իր Հայրապետական օրհնութիւնն ու բարեմաղթանքները բերեց նրանց:
Նորին Սրբութիւնն իր գնահատանքը յայտնեց Մայր Աթոռի աշխատակիցներին նուիրեալ աշխատանքի համար` կարեւորելով իւրաքանչիւրի ծառայութիւնը Եկեղեցու առաքելութեան բարեյաջող իրականացման գործում: Ապա Վեհափառ Հայրապետը յորդորեց նոյն ոգով եւ նախանձախնդրութեամբ շարունակել ջանադիր ծառայութիւնը` ի պայծառութիւն Հայ Առաքելական Ս. Եկեղեցու եւ ի բարօրութիւն հայ ժողովրդի:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբութիւնն անդրադարձաւ նաեւ նոր տարուայ անելիքներին ու ծրագրերին: