Թանգարանային գիշերուայ եւ Թանգարանների միջազգային օրուան ընդառաջ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
18 մայիսի, 2019 թ.
Թանգարանային գիշերուայ եւ Թանգարանների միջազգային օրուան ընդառաջ բաց կը լինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սեւակի թանգարանը, որտեղ տեղի կունենան հետեւյալ միջոցառումները.
11:00-24:00 – Մշտական ցուցադրութիւն,
18:00 – Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի օրհնութեամբ Կաթողիկոսական նուէրների հաւաքածուից մէկ նկարի ցուցադրութիւն՝ Ռուդոլֆ Խաչատրեան, «ԿՈՄԻՏԱՍ», 1988 թ. (Ստեղծագործութիւնը կներկայացնի եպհ Պատմութեան ֆակուլտետի Հայ արուեստի պատմութեան եւ տեսութեան ամբիոնի դասախօս, արուեստաբան Հռիփսիմէ Վարդանեանը),
19:00 – հանրային հեռուստաընկերութեան ֆոնդից «Գարուն ա, ձուն ա արել» եւ «Անլռելի զանգակատուն» ֆիլմերի (1969 թ.) դիտում,
20:30 – Սուրբ Էջմիածնի գեղանկարչական հաւաքածուից նորաստեղծ երկու պատկերի շնորհանդէս. Տիգրան Բարխանաջեան («Կոմիտաս», 2018 թ.), Միքայէլ Յարութիւնեան («Վարդապետը», 2016 թ.),
21:30 – Համերգ. Կոմիտասեան մեղեդիներ: