«Nouvelles d’Armռnieէ. Մեծ ազգերը սկզբունքների եւ բարոյականութեան մասին յիշում են միայն այն ժամանակ, երբ դրանք պէտք են իրենց ռազմավարութեանը

Ալբերտ Գրիգորեանի յօդուածը` «Nouvelles d’Armռnie» պարբերականում:

Ֆրանսիայում, Եւրոպայի միւս երկրներում, Հայաստանում շատ է գրուել ֆրանսիական Սենատի օրակարգում Հայոց ցեղասպանութեան մերժման քրէականացման օրինագծի չընդգրկման մասին: Ոմանք այդ փաստը որակեցին որպէս «ֆրանսիական ապտակ հայկական նախաձեռնութեանըէ կամ «հայաստանի արտաքին քաղաքականութեան ամենալուրջ անյաջողութիւնները մէկըէ: Միւսների կարծիքով, «սենատի որոշումը նախագահ Սարգսեանի նախաձեռնած «Ֆուտբոլային դիւանագիտութեան» հետեւանք էրէ կամ «պահը յարմար չէր, քանի որ Ֆրանսիան զբաղուած էր Լիբիայի եւ աֆրիկեան միւս հարցերով…»:

Անձամբ ես կարծում եմ, որ մերժման պատճառներն աւելի խորն են: Ի հարկէ, ֆրանսիացի օրէնսդիրները նախագիծը Սենատի օրակարգում չընդգրկելն արդարացրին` ասելով, թէ այն կարող է ձախողել հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը: Նոյն փաստարկն ամէն տարի նախագահի ապրիլի 24-ի ուղերձի կապակցութեամբ օգտագործում է ԱՄՆ վարչակազմը… Սակայն այդ ձեւակերպումներն ընդամէնը քօղարկում են իրական պատճառը. Ֆրանսիայի եւ Ամն-ի պետական շահերը գերակայ են բոլոր միւս նկատառումների կողքին:

Ժամանակակից Թուրքիայի տնտեսական կշիռը, որը հազարաւոր աշխատատեղեր է ստեղծում Ֆրանսիայում եւ Ամն-ում, ռազմավարական դիրքն ու տարածաշրջանային քաղաքական նշանակութիւնն այն գործօններն են, որ ճնշում են գործադրում ֆրանսիական եւ ամերիկեան պետութիւնների վրայ: Ֆրանսիայի եւ Ամն-ի շահերը նաեւ հայկական ծագմամբ ֆրանսիացիների եւ ամերիկացիների շահերն են:

Մեծ ազգերը սկզբունքների եւ բարոյականութեան մասին յիշում են միայն այն ժամանակ, երբ դրանք համապատասխանում են իրենց ռազմավարութեանը: «Պետական գործերում իրաւունքն իշխանութիւն (քաղաքական, տնտեսական, դեմոգրաֆիական) ունեցողի կողմն է, իսկ նա, ով թոյլ է, ընդհանուր առմամբ մեծամասնութեան համար ճիշտ չէ»,- ասում էր Ռիշելյեն: Նոյն պետական շահերից ելնելով` մեծ գաղութային տէրութիւններն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ աչք փակեցին եւ թոյլ տուեցին երիտթուրքերի կառավարութեանը գործել: Մենք գիտենք հետեւանքները… Հայերը զոհաբերուեցին պատմութեանը այն ժամանակուայ մեծ տէրութիւնների անտարբերութեան պայմաններում: Նոյն սցենարը նոյն հետեւանքներով կրկնուեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ. թուրքերի փորձը ոգեշնչեց նացիստներին, սակայն հայերի փորձը դաս չեղաւ հրէաների համար… Պատմութիւնը զիջողամիտ չէ թուլութեան հանդէպ: Պատմութիւնը չի ներում վատ աշակերտներին…

Պրագմատիզմն ու ռէալիզմն են իշխում աշխարհում: Ամն-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ միւս տէրութիւնների պետական վարչակազմերում հիմնականում ընդգրկուած են տեխնիկական կրթութիւն ունեցողները, Արուեստների եւ արհեստների բարձրագոյն դպրոցի, Կառավարման ազգային դպրոցի կամ դրանց ամերիկեան համարժէքի շրջանաւարտները: Նրանց համար բարոյականութիւնը յաճախ յոյզերի ոլորտից է: Այլ կերպ ասած` անօգուտ է հաւատալ նախընտրական խոստումներին: Ֆրանսիական ասացուածքն ասում է. «ոչ ոք քեզանից լաւ քո մասին հոգ չի տանի…»

Թոյլ չենք տայ պատմութեանը կրկնուել, երբեք… Երկար ժամանակ պետականութիւնից զրկուած եւ դարեր շարունակ բաժանուած ու կառավարուող Օսմանեան կայսրութեան, Պարսկաստանի, ցարական Ռուսաստանի մէջ բաժանուած Հայաստանը դարձեալ անկախութիւն ձեռք բերեց Առաջին համաշխարհային պատերազմի վերջում Հարաւային Կովկասը ցնցած յուզումներից յետոյ: 1917 թուականին Ռուսական կայսրութեան փլուզումը Հարաւային Կովկասի տարածաշրջանում ստեղծեց քաղաքական վակուում եւ 1918-ին բերեց Հայաստանի առաջին Հանրապետութեան ծնունդին:

Անկայուն գոյութեան 2,5 տարիներից յետոյ այն զիջեց քեմալական Թուրքիայի եւ բոլշեւիկեան Ռուսաստանի դաւադրութեանը: 1920թ. նոյեմբերի 29-ին ծնուեց Հայաստանի երկրորդ` Խորհրդային Հանրապետութիւնը, որը Հայաստանի տարածքի միայն մի փոքր հատուածն էր: 70 տարի անց Խորհրդային Միութեան փլուզումը թոյլ տուեց Հայաստանին ձեռք բերել վերջնական անկախութիւն: 1991-ին Հայաստանի Երրորդ Հանրապետութեան ծնունդը ցաւոտ էր: Դրան նախորդել էր 1988-ի երկրաշարժը, իսկ դրանից յետոյ եղան պատերազմը Լեռնային Ղարաբաղում եւ ցուրտ ձմեռներ, բայց Հայաստանի ժողովուրդը յաղթանակած դուրս եկաւ այդ փորձութիւններից:

Այսօր մենք վերջապէս ունենք պետականութիւն  եւ հայրենիք, որտեղ կարող ենք ջանադրել` աշխարհը (այս դէպքում` հայկական) շրջելու համար, ինչպէս կ’ասէր Արքիմեդը: Մնում է, որ Հայաստանը եւ Սփիւռքը Լեռնային Ղարաբաղի հայերի հետ համատեղ զարգացնեն հայկական աշխարհը, որ պատմութեան առջեւ նոր սխալ թոյլ չտանք:

Այժմ ազգի բուժամիջոցների փնտրտուքի, անլիարժէքութեան բարդոյթից ազատուելու, Ցեղասպանութեան հետեւանքով մեզ հետապնդող զոհի կարգավիճակից դուրս գալու, Հայաստանի անկախութեանը նախորդած որոշ դրոյթներն արխիւ ուղարկելու, ժամանակակից յաղթական պատմութեան հիման վրայ նորերը ստեղծելու ժամանակն է, պատմական հնարաւորութիւնից օգտուելու ժամանակն է: Մենք առաջ չենք գնայ, եթէ կարծում ենք, թէ 1915-ի հարուածն անյաղթահարելի է:

Հայկական ազգ-պետութեան (պետական նկատառումներ եւ ազգային շահեր) աւանդոյթների վերականգնումը եւ հայկական հասարակութեան ժողովրդավարացումը բացարձակ առաջնահերթութիւն են: Հայաստանի ապագան կառուցւում է այսօր. վերաիմաստաւորենք այն պրագմատիզմով եւ ռէալիզմով, ինչպէս անում են մեծ ազգերը: Լաւագոյն պատասխանը, որ պատմութեանը եւ 1915-ի Հայոց ցեղասպանութեանը կարող է տալ հայկական աշխարհը, հայոց պետականութեան, քաղաքական, տնտեսական, ֆինանսական, դիւանագիտական նախագծման եւ, յատկապէս, ռազմական պաշտպանութեան կարողութեան ամրապնդումն է:

Ստի կամ դիակների վրայ կառուցուած կայսրութիւններն ու արհեստական քաղաքական կառոյցները  դատապարտուած են կործանման: Անազնիւ միջոցներով ձեռք բերուած բարիքը երբեք օգուտ չի տալիս: Ի վերջոյ, դրանք կը կործանուեն: Պէտք է պատրաստ լինել դրան:

Scroll Up