Սփիւռքի նախարարութիւնը` սփիւռքի դպրոցների կողքին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/04/nSFK3zk7ezGCWhlo8y8cImYdEG.jpg)
ՀՀ սփիւռքի նախարարութիւնը մեծ ոգեւորութեամբ է օժանդակում հայրենիքի սահմաններից դուրս գտնուող կրթական համալիրներին:
Կից ներկայացնում ենք կարճ տեղեկութիւն դպրոցի մասին
Մոսկուայի թիւ 1371 հանրակրթական դպրոցին կից գործող հայկական եռօրեայ դպրոցի գործունէութիւնը 2004-2011 թթ.
Դպրոցը բացուել է 2004-2005 ուս. Տարուայ սեպտեմբեր ամսին`որպէս հայ-ռուսական բարեկամութեան եւ պատմութեան խմբակ, որտեղ ծնեղների դիմումների համաձայն երեխաները կարող են հայերէն սովորել: Դա հնարաւորութիւն էր տալիս ոչ միայն տարածել հայոց լեզուն եւ գրականութիւնը հայկական շրջաններում,այլեւ ակտիւօրէն քարոզել եւ ներկայացնել մեր պատմութիւնը եւ արուեստը ամբողջ դպրոցի համակարգում: Լոյս ընծայուեցին պատի թերթեր` “ Հայ ժողովրդական տարազը”:
Նման ցուցադրութիւն կազմակերպուեց դպրոցի Ժողովուրդների Բարեկամութեան Թանգարանում:
2005 թ. Մարտին դպրոցը ընդգրկուեց Ռուսաստանի Հայերի Միութեան կազմում եւ միաւորուեց թիւ 389 հանրակրթական դպոցի հետ: Երկու դպրեցում էլ դասաւանդում էր Նունէ Մխիթարեանը: Սակայն 2006-2007 ուս. Տարուայ համար 389 դպրոցի տնօրէնը հրաժարուեց համաձայնագիր կնքել, յարկ եղաւ միաւորել երկու դպրոցները,եւ երեխաներին տեղափոխել 1371 դպրոց: Նոյն տարուայ մարտին Ռհմն դադարեցրեց դպրոցի ֆինանսաւորորմը:
1371 դպրոցի տնօրէնի` տիկին Իննա Լուովնայ Գրիցայի ջանքերի շնորհիւ դպրոցը ոչ միայն չդադարեցրեց, այլեւ աւելի ընդլայնեց իր գործունէութեան շրջանակները` իր դռները բացելով ողջ վարչական շրջանի երեխաների համար:
Դպրոցը ակտիւօրէն մասնակցում է բոլոր այն դպրոցական միջոցառումներին,որոնք ուղղուած են ազգամիջեան խնդիրների լուսաբանմանն ու լուծմանը, օտարավախութիւնը, այլատեացութիւնը արմատախիլ անելուն: Բայց առաջնային խնդիրը,ի հարկէ մնում էր մայրենի լեզուի, գրականութեան եւ պատմութեան ուսուցումը:
2010թ ի փետրուարի 16 ին դպրոցի երեխաները ներկայացրեցին մեր լեզուն եւ մեր խօսքը ԵՕՆԵՍԿՕ –ի կազմակերպած համամոսկովեան հանդէսում` “իմ մայրենի լեզուն” եւ մասնակցի սերտիֆիկատ ստացան:
Դպրոցը արժանացել է բազմաթիւ պատուոգրերի եւ գովասանագրերի: