Երեւանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցի կը տարուեն Լուսաւորչի մասունքները
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/06/եկեղեցի.jpg)
Յունիսի 16-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնախմբելու է Ս. Գրիգոր Լուսաւորչի նշխարների գիւտի տօնը, որը տարիներ առաջ հռչակուել է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցու ուխտի օր:
Այս առիթով, օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հաւատացելոց երկրպագութեան եւ օրհնութեան համար եկեղեցի կը տարուեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Աւանդատուն-թանգարանում պահուող սրբի մասունքները:
Սիրով հրաւիրում ենք բարեպաշտ ժողովրդին մասնակցելու այս առիթով մատուցուելիք Սուրբ եւ Անմահ Պատարագին:
Արարողութեան սկիզբը` ժամը 10:30-ին: