«Միկան» յունուարի 15-ին կը մեկնի Համագործակցութեան գաւաթի մրցաշարին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/04/boiNz1UsoWCHlPmIRW9eG9XcGQ_tn.jpg)
Փետրուարի 4-ին Երեւանի «Միկա» ֆուտբոլային ակումբը սկսել է պարտաստուել 2011-ի ԱՊՀ եւ Բալթիայի երկրների Համագործակցութեան գաւաթին, որը կայանալու է յունուարի 14-23-ը Սանկտ Պետերբուրգում:
«Միկան» Սանկտ Պետերբուրգ է մեկնելու յունուարի 15-ին եւ այդ օրն անցկացնելու է առաջին խաղը «Տոբոլի» հետ (Ղազախստան): Հայկական ակումբը հանդէս է գալիս B խմբում, որտեղ նրա մրցակիցներն են լինելու «Սկոնտօն» (Լատուիայ) եւ «Բունդեսկորը» (Ուզբեկստան):
«Սանկտ Պետերբուրգում ակումբի կազմում տեղի է ունենալու մոլդաւացի ֆուտբոլիստի դիտարկումը, որը կարող է համալրել ակումբի կազմը: 2011-ին մենք նոր ֆուտբոլիստներ ձեռք չենք բերել, ակումբը լքելու է իսպանացի ֆուտբոլիստ Ուլիսես Մոնտենեգրոն, որի հետ պայմանագիրը խզուելու է»,- «Հայերն այսօր»-ի թղթակցին յայտնել է ակումբի մամլոյ քարտուղար Աշոտ Մարտիրոսեանը:
փետրուարին «Միկան» երկու ուսումնամարզական հաւաքներ է անցկացնելու Կիպրոսում, որից յետոյ վերադառնալու է Հայաստան: