Ամենայն Հայոց Կաթողիկոսը վաւերացրեց Գերմանիայի հայոց թեմի առաջնորդի ընտրութիւնը

Ապրիլի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական իր օրհնութիւնն ու շնորհաւորանքն է յղել Հոգեշնորհ Տ. Սերովբէ վարդապետ Իսախանեանին` Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ ընտրուելու կապակցութեամբ:

Ընտրութիւնը տեղի է ունեցել Քեօլնում ապրիլի 15-ին` Թեմական-պատգամաւորական ժողովի ընթացքում:

Վաւերացնելով Սերովբէ վարդապետի ընտրութիւնը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որ Տէրը զօրակից լինի նորընտիր առաջնորդին` նախանձախնդիր ծառայութեամբ արդիւնաւորելու նրան վստահուած բարձր ու պատասխանատու առաքելութիւնը ի խնդիր Գերմանիայի հայոց թեմի ազգային ու հոգեւոր կեանքի զօրացման եւ Հայոց Եկեղեցու պայծառութեան:

Scroll Up