Գագիկ Գինոսեանը Յորդանանի Հաշիմական թագաւորութեան մայրաքաղաք Ամմանի մէջ

Ազգային պարարուեստի գործիչ, բանահաւաք, գրող, մշակութաբան, ՀՀ մշակոյթի վաստ. գործիչ, «Կարին» աւանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարուեստական ղեկավար, ՀՀ մշակոյթի նախարարութեան բարձրագոյն ոսկե մետալակիր, Երևան քաղաքի մշակոյթի պատուաւոր գործիչ՝ Գագիկ Գինոսեանը Մայիս 2017-ի 16-23 գտնուեցաւ Ամման-Յորդանան ունենալով Հայ համայնքի հետ հանդիպումներ և պաշտօնական պետական այցեր։ Այս մասին «Հայերն Այսօր»-ին Յորդանանէն կը հաղորդէ Մարալ Ներսիսեանը։

ՀՀ Մշակոյթի նախարար Ա. Ամիրեանի յանձնարարումով և ՀՀ Դեսպան Արշակ Փոլատեանի միջնորդութեամբ կազմակերպուեցան 2 հանդիպումներ Յորդանանի Մշակոյթի նախարար Նաբիհ Շուքոմի միջոցով։

 Ճերաշ Ֆեստիվալ-փառատօն

Յորդանանի Մշակոյթի նախարարութիւնը Ճերաշ փառատօնի տնօրենութեան հետ հանդիպում կազմակերպեց

Գ. Գինոսեանի հետ։ Տնօրէնութիւնը իրենց հերթին, հաշուի առնելով «Կարին»-ի յաջողութիւնները և միջազգային ճանաչումը, նամանաւանդ «Կարին» համոյթի յաղթանակը

2011 թուականի Իսպանիայում տեղի ունեցած ժողովրդական պարերու համաշխարհային մրցոյթ-փառատօնի, նաև հիմնադիր ղեկավարի բանահավաքչական աշխատանքներու մասին տեղեակ լինելով շեշտեցին նրանց ցանկութիւնը «Կարին» աւանդական երգի-պարի խմբի մասնակցութեանը ճերաշի փառատօնին։

  1. Յորդանանի Մշակոյթի նախարարութեան հետ հանդիպում

Պարարուեստի ասպարէզում ունենալով տարիների փորձ, ինչպես նաև ուսումնասիրելով տարածաշրջանային պարերը՝ Գ. Գինոսեանը գտնելով որոշ ընդհանրութիւններ հայկական ժողովրդական «Դաբքէ»-ի  և յորդանանեան «արաբական» ժողովրդական պարատեսակների պարեղանակների միջև, հանդիպեցաւ համապատասխան մասնագէտների հետ քննարկելու ընդհանրութիւնները, ինչպես նաև պարարուեստի ոլորտում այլ կարևորագոյն հարցեր։

Մասնագէտները (Եարմուք համալսարանի գեղարուեստի ֆակուլտետի դեկանը, Յորդանանի Համալսարանի Նուագի Փրոֆեսորը և Մշակոյթի նախարարութեան Ժառանգութեան վարչութեան Տնօրէնը) հիացած մնալով Գագիկ Գինոսեանի և  Instigate ընկերութեան՝ Սրբուհի Լիսիցեանի Կինետոգրաֆիայի հիման վրայ ստեղծուած  «Կաքաւագիր» պարերի գրառման համակարգչային ծրագրին, հմագործակցութեան փափաքը յայտնեցին արաբական պարերի գրառման համար։

Նշուած ծրագրի և Գ. Գինոսեանի լայնածաւալ հարուստ տեղեկութիւնները շօշափելով և իմանալով Ճերաշ փառատօնի տնօրէնութեան «Կարին»ի մասնակցութեան փափաքի մասին, նոյն այցի ընթացքին Գ. Գինոսեանի ուսումնասիրութեանց և տեղեկութիւններով օգտուելու դասախօսութեան և բաց դաս կազմակերպելու նպատակը յայտնեցին Եարմուք համալսարանի մէջ։

Պաշտօնական այցերին Գ. Գինոսեանին ուղեկցեց Յորդանանի Հայ համայնքի ակտիւ գործիչ, Մարալ Ներսէսեանը։

Հայ համայնքի հետ հանդիպումներ

  1. «Մշակոյթը որպէս ազգային ինքնութիւն» Դասախօսութիւն

Ամմանի Հայ համայնքի մէջ պահանջը հասկանալով նոր սերունդին՝ ծանօթացնելու Հայ Ազգի հարուստ ժառանգութիւնը, դարձնելու համար Հայ լինելու հպարտութիւնը, թեմայի շուրջ դասախօսութեամբ հանդէս եկաւ Գ. Գինոսեանը սթափեցնելու և ինքնաճանաչ սերունդ կերտելու համար։

  1. «Հայոց Լեռների Ոգին» Ազգային Պարի երեկոյ

«Մեր պարերը և մենք» պարուսուցման ծրագիրը, որի աշխարհագրութեան սահմանները դուրս են եկել ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի Հանրապետութեան սահմաններից հասան նայև Յորդանան, որի միջոցով հայ մշակոյթի բոլոր սիրահարներին ուսուցանում է հայկական պարարուեստի այբուբէնն ու փորձում հայ աւանդական մշակոյթը վերադարձնել հայ կենցաղ։

  1. Միութիւններ

Գագիկ Գինոսեանը այցելութիւններ ունեցավ ԱՄՄ-ի, ՀՕՄ-ի և ՀՄԸՄ-ի ակումբները և տեսակցութիւն ունեցաւ Վարչութեանց անդամներու հետ։

Մօտէն ծանօթացաւ ՀՕՄ-ի Արազ պարախումբին որու պարուսոյց Անի Քիզիրեանը 2015-ին մասնակցած էր Սփիւռք ամառային դպրոցի Ազգային երգի խմբավարների և պարուսոյցների վարպետության դասընթացներին։

Արազ պարախումբը մի քանի պարերով ելոյթ ունեցավ Գինոսեանի առաջ։ Պր. ԳԻնոսեանը ամէն հետաքրքրութեամբ և ուշադրութեամբ իր ուղումները և ցուցմունքները տալով մատուցեց պարերու պատմութիւնը ևս։

  1. Վարդավառ

Գ. Գինոսեան Ամման այցի ընթացքին ներկա գտնուեցաւ Վարդուհի Թորոյան-ՆԵրսէսեանի ղեկավարութեամբ Յորդանանի հայկական «Վարդավառ» Երգչախմբի 2րդ մենահամերգին, և ելոյթի բացման խօսքով ողջունեց Վարդավառին  հայապահպանման միասնական ոգով գործունէութիւնը։

1 2

4567 8

Scroll Up