Համերգ Հայոց Ցեղասպանութեան Տարելիցին Առիթով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/04/07-Capella.jpg)
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ ապրիլ 21-ին` ժամը 18:00-ին, Երեւանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցւոյ մէջ տեղի պիտի ունենայ Հայոց ցեղասպանութեան տարելիցին նուիրուած համերգ:
Հայաստանի պետական ակադեմական երգչախումբի (խմբավար` Յովհաննէս Չէքիջեան) կատարմամբ պիտի հնչէ Վոլֆկանկ Մոցարտի «Ռեքուիէմ»-ը, ինչպէս նաեւ հայ հոգեւոր երգեր: