Լեւոն Բիչախչեան. «Վրաստանի քաղաքացի եմ եւ հպարտ եմ դրանով»

խալքալաքի պատուաւոր քաղաքացի, ինժեներ հիդրօշինարար, “լեւոն Շինարար” ՍՊԸ տնօրէն Լեւոն Բիչախչեանի հետ զրոյցը Ջավախքի այսօրուայ եւ հեռանկարների մասին է:

– Ին՞չ է նշանակում հայի համար Վրաստանում բնակուելը:

– Վրաստանի քաղաքացի եմ եւ հպարտ եմ դրանով, քանի որ մեր հանրապետութիւնը գնում է դեմոկրատացման ուղիով: Ջավախքի գազաֆիկացման գործում իմ աշխատանքները գնահատուեց Վրաստանի նախագահի կողմից: Այն հարցերը, որ առաջադրել եմ համապետական եւ մարզային իշխանութիւնների կողմից միշտ էլ ընդառաջում են գտել: Եւ եկէք չմոռանանք, որ ինչպէս Հայաստանը, այնպէս էլ Վրաստանը շատ բարդ քաղաքական եւ տնտեսական իրավիճակում են գտնւում: Ի հարկէ Վրաստանը նաեւ զուրկ չէ ազգայնամոլներից ու նմանատիպ կազմակերպութիւններից, բայց դա չի նշանակում, որ հարկաւոր է կենտրոնանալ դրա վրայ եւ միայն դա տեսնել: Նախ եւ առաջ հարկաւոր է ստեղծել ապրելու միջոցներ Ջավախքի ժողովրդի կենցաղը ապահովելու համար: Պէտք է ներդրումներ անել Ջավախքում յատկապէս, որ շահոյթով այդ երկրամասում հնարաւոր է ցանկացած ճիւղում շահաւէտ բիզնես հիմնել: Էլ չեմ խօսում այն մասին, որ կարելի է նոյնն անել ընդյամենը հայրենասիրական մղումներից:

– Միայն հայրենասիրական մղումները հազիւ թէ կարողանան հիմք ծառայել որեւէ բիզնեսի հիմնադրման համար մի տեղում ուր ենթակառուցուածքների խնդիրներն էլ լուծուած չեն:

– Յուրախութիւն մեզ բոլորիս Ջավախքում կառուցուած ճանապարհները Ախլքալաքը դարձնում են միջանցիկ կենտրոն: Այնտեղով է անցնելու երկաթուղին Բաքուից մինչեւ Լոնդոն: Գերազանց աւտոճանապարհ կառուցուեց դէպի Արդահան-կարս, կառուցուեց նաեւ ամենակարճ ճանապարհը Նինոծմինդա-ծալկա-թիֆլիս, որը 100 կիլոմետրօվ մօտեցրեց Ախալքալաքը մայրաքաղաքին: Ըստ իս Վրաստանի կառավարութիւնը նաեւ մի աննախադէպ քայլ արեց` այս տարի հայկական դպրոցի շրջանաւարտներից հրաւիրուեցին ընդունուելու Վրաստանի բարձրագոյն ուսումնական հաստատութիւններ, ընդ որում առաջին կուրսի բոլոր ծախսերը պետութիւնն է հոգալու: Վրացերէն լեզուն տիրապետելու համար անցնում են վրացերէն լեզուի ինտենսիւ կուրսեր եւ առաջին կուրսի քննութիւնները գերազանց յանձնողները ուսումը կրկին պետպատուերով շարունակելու հնարաւորութիւն կ’ունենան: Սա շատ կարեւոր քայլ էր, քանի որ վրացերէն լեզուի չիմացութիւնը սահմանափակում էր ղեկավար պաշտօններում աշխատելու հայերի հնարաւորութիւնները: Այս գործում պէտք է երիտասարդութեանը ճիշտ ուղու վրայ դնել: Ի հարկէ իւրաքանչիւր հայ, անկախ բնակութեան վայրից, պէտք է հոգա նաեւ հայրենիքի զօրացման համար:

– Ինչպիսի՞ն է Ջավախքի բնակչութեան կենցաղը: 

– Ջավախքի բնակչութեան կենցաղը դժուարին է: Չկայ գիւղտեխնիկայ: Ապրանքը շատ ժամանակ իրացւում է շատ աւելի էժան գներով: Դրա լուծումը կարող է լինել այն, որ հայրենասէր ձեռներէցները գան ու ձեռնարկութիւններ բացէն ու դա կը լինի այն կոնկրէտ քայլը, որը ի նպաստ է երկրամասի բնակչութեան բարեկեցութեան ստեղծման եւ դուրս է այս կամ այն քաղաքական ներկայանալիութիւնից:

– Կարծում էք դրանով կլուծուէ՞ն Ջավախքի բնակչութեան բոլոր խնդիրները եւ անգամ արտագաղթը: 

– Ի հարկէ ոչ լիովին: Կենցաղը կարգաւորելու համար աշխատատեղերի պակաս կայ:  Հիմանկանում ռուս վրացական յարաբերութիւնների խզումն էլ դարձաւ կենցաղի վատթարացման պատճառ: Մեր աշխատուժի մի մասը գնում էր Ռուսաստան խոպանի վաստակի: Բայց յուսանք, որ ինչ-որ եզրեր կը գտնուեն բնակչութեանը աշխատանքով ապահովելու համար, ինչի իրականացման դէպքում կը կանխարգելենք նաեւ արտագաղթը:

Scroll Up