«Ձմեռ Պապիկին Կը Խնդրէի, որ Մեր Զինուորներից Ոչ Ոք Չվիրաւորուի եւ Չզոհուի». 5-րդ Դասարանի Աշակերտի Նամակը Կաղանդ Պապային

«Ես արդէն մեծացել եմ եւ Ձմեռ պապիկից ոչ մի նուէր չեմ ուզում: Միայն ուզում եմ` Ձմեռ պապին այնպէս անի, որ մեր երկրում պատերազմ չլինի: Ուզում եմ մեր երկրում տիրի խաղաղութիւնը, համերաշխութիւնը: Մեր երկիրը միշտ լինի հզօր, անկախ, ազատ, աճող եւ բարգաւաճող: Մեր հայ զինուորները լինեն առողջ, քաջ, անվախ, խիզախ եւ համարձակ, որպէսզի կարողանան պաշտպանել մեզ: Ձմեռ պապիկին կը խնդրէի, որ մեր զինուորներից ոչ ոք չվիրաւորուի եւ չզոհուի, որպէսզի նրանք անփորձանք եւ ուրախ վերադառնան իրենց տները»:

«Հայերն այսօր»-ի` փոխանցմամբ, գրած է 5-րդ դասարանի աշակերտ, 10-ամեայ Արեգը։ Անոր ոսուցչուհին գրութիւնը տեղադրած է Facebook-ի իր էջին:

Արեգ

Scroll Up