Նոր լուսանկարներ Սպիտակի երկրաշարժի մասին ֆիլմի նկարահանման հրապարակէն

Մերձմոսկովեան լքուած գործարաններէն մէկուն տարածքին մէջ կը շարունակուի Սպիտակի երկրաշարժի մասին «Երկրաշարժ» ֆիլմի նկարահանումը:
Նկարահանումներու 21-րդ օրը ստեղծագործական խումբը նոր լուսանկարներ հրապարակած է նկարահանման հրապարակէն, կը գրէ tert.am-ը:
Իսկ ֆիլմի բեմադրիչ Սարիկ Անդրէասեան խոստովանած է, որ այս թեմայով ֆիլմ նկարահանելը շատ բարդ է, քանի որ վէրքը դեռ բաց է: