Թեհրանի «Շոա» Հրապարակը Վերանուանուելու Է Հայ Նահատակ Զինուոր Գագիկ Թումանեանի Անունով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/0000TEHRAN.jpg)
Երկար ժամանակ է, ինչ խօսւում է այն մասին, որ Թեհրանի քաղաքապետարանի 6րդ շրջանի տարածքում գտնուող «Շոա» հրապարակը վերանուանուելու է Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակ զինուոր Գագիկ Թումանեանի անունով: Այս մասին կը հաղորդէ «Ասպարէզ»-ը:
Թեհրանի քաղաքապետարանի այդ որոշումը կ՛իրականանայ Շաբաթ, Օգոստոսի 15ին: Այդ կապակցութեամբ նոյն օրն առաւօտեան ժամը 10ին, «Շոա» հրապարակում գտնուող «Սարայէ Մահալէ»ում յատուկ միջոցառմամբ հրապարակը կը վերանուանուի Գագիկ Թումանեանի անուամբ:
Նշենք, որ Թեհրանում քիչ չեն այն փողոցները, որոնք վերանուանուել են այդ տարիների հայ նահատակների անուններով: