Ռոտ Այլընդի Մէջ Համերգ` Նուիրուած 100-րդ տարելիցին

Օրերս, Փրովիտենսի (Ռոտ Այլընտ) նահանգի Park Theatre համերգասրահում տեղի ունեցաւ համերգ` նուիրուած Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին: Երգահան Կոնստանթին Պետրոսեան ղեկավարութեամբ, հայկական երգչախմբի, համանուագային խմբի եւ մենակատարների կատարմամբ հնչեցին Կոմիտասի եւ ժամանակակից յօրինողների ստեղծագործութիւնները:Sayat Nova  Dance group
Առաջին անգամ կատարուեցին Լեւոն Չաւուշեանի «Սրբազան Հայրենիք», Կոնստանթին Պետրոսեանի «Արարատ» եւ Երուանդ Երզնկեանի «Ծաղկաց Հայրենիք» երգերը :4
Համերգի երկրորդ բաժնում ելոյթ ունեցաւ հանրայայտ «Սայաթ Նովա» պարախումբը , որի ծրագրում ընգրկուած էին հայկական ժողովրդական եւ ազգագրական պարեր:3
Հարիւրամեայ տարելիցին նուիրուած համերգը, որը կազմակերպել էր տեղւոյն հարիւրամեակի մարմինը, ներկաների կողմից ընդունուեց ջերմութեամբ:

ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
Նիւ Եորք

Այս մասին յայտնած է Հայրենիք:

Scroll Up