Ա. Եղիազարեան. «եթէ ուզում ենք նպաստել հայապահպանութեանը, պէտք է իրականացնենք հայրենադարձութիւնէ
Սփիւռքի նախարարութեան մշակած «հայրենադարձութեան գործընթացի կազմակերպման հայեցակարգե-ն արժանացել է ՀՀ կառավարութեան հաւանութեանը: Վերջինիս նշանակութեան, դերի ու ոլորտի յետագայ քայլերի մասին «արմենպրեսե-ը զրուցեց նախարարութեան Հայրենադարձութեան եւ հետազօտութիւնների վարչութեան պետ Արման Եղիազարեանի հետ:
-պարոն Եղիազարեան, ի՞նչ կը փոխի հայեցակարգի ընդունումը մեր իրականութեան մէջ: Ին՞չ նշանակութիւն կ’ունենայ այն:
-Մենք գործ ունենք գաղափարախօսութեան հետ: Այն նախանշում է, թէ ինչ է լինելու, այսինքն` եթէ ուզում ենք հայրենադարձութիւն, ինչ պէտք է անենք: Համաշխարհային փորձը, եւ մասնաւորապէս` հայկականը, ցոյց է տալիս, որ եթէ ունենք մեծ սփիւռք, որտեղ կայ հայապահպանութեան խնդիր, եւ ժողովրդագրական, տարածքային-ռազմավարական ու եւս մի քանի նմանօրինակ խնդիրներ` Հայաստանում, ապա դրանց լուծման հիմնական միջոցներից մէկը հայրենադարձութիւնը պէտք է լինի: Եթէ ուզում ենք նպաստել հայապահպանութեանը Սփիւռքում եւ ժողովրդագրական իրավիճակի բարելաւմանը Հհ-ում, պէտք է իրականացնենք հայրենադարձութիւն: Երբ մշակում էինք հայրենադարձութեան հայեցակարգը` որպէս տուեալ գործընթացի գաղափարախօսութիւն, ելնում էինք տիրող իրավիճակից: Մենք ունենք 3 միլիոն 200 հազար հայ Հայաստանում, 7-7.5 միլիոն հայ` Սփիւռքում, եւ յարաբերութիւնների կառուցումը, այս ամէնից բացի, նախանշում է նաեւ հայրենադարձութիւնը, որի նպատակը գլխաւորապէս հայապահպանութիւնն է, ինչպէս նաեւ Հայաստանի ժողովրդագրական խնդիրների լուծմանը նպաստելը: Մենք, այդ հրամայականից ելնելով, ձեռնարկեցինք այս գործընթացը: Նախարարութեան աշխատանքի երեք հիմնական ուղղութիւններն են` հայապահպանութիւնը, համահայկական ներուժի համախմբումն ու հայրենադարձութիւնը:
-որո՞նք են հայեցակարգի գլխաւոր խնդիրները եւ հիմնական նպատակները:
-Հայեցակարգի հիմքում դրուած չէ աշխարհասփիւռ հայութեան զանգուածային հայրենադարձութեան կազմակերպումը եւ այդ գործընթացի կանոնակարգումը: Սահմանուող դրոյթները վերաբերում են այն անհատներին, որոնք ցանկութիւն կը յայտնեն կամովին բնակութիւն հաստատել Հայաստանում: Նրանք կարող են լինել անհատներ կամ ընտանիքներ: Այսօր արդէն այդպիսի մարդկանց որոշակի հոսք կայ: Հայեցակարգի նպատակը եւ խնդիրներն են` սահմանել «հայրենադարձէ եւ «հայրենադարձութիւնէ հասկացութիւնները, առանձնացնել հայրենադարձութեան հետ կապուած այն առաջնահերթութիւնները, որոնք ենթակայ են պետական կարգաւորման, յստակեցնել կառուցակարգերը, ամրագրել «հայրենադարձութեան մասինէ ՀՀ օրէնքի գլխաւոր սկզբունքները:
-ըստ հայեցակարգի` ո՞վ է համարուելու հայրենադարձ:
-Երբ ասում ենք «հայրենադարձէ, նկատի ունենք Հայաստանից դուրս բնակուող հայկական ծագմամբ մարդուն, որը ՀՀ քաղաքացի չէ, կամ լինելով ի սկզբանէ այլ պետութեան քաղաքացի` ձեռք է բերել նաեւ ՀՀ քաղաքացիութիւն: Իսկ քաղաքացիների հարցերը կարգաւորւում են միգրացիոն օրէնսդրութեամբ, ըստ այդմ` հայրենադարձ կարող է համարուել ոչ ՀՀ քաղաքացին:
-ինչպէ՞ս է կանոնակարգուելու գործընթացը:
-Հայրենադարձութիւնը` որպէս գործընթաց, ունի տրամաբանական սկիզբ եւ աւարտ, սկսւում է տուեալ անձի կողմից հայրենադարձուելու ցանկութիւն յայտնելուց եւ աւարտւում է Հայաստանի կեանքում նրա լիակատար ինտէգրմամբ: Այս ճանապարհին այն հարցերը, որոնք պէտք է լուծուէն պետութեան կողմից, մեզ մօտ շարադրուած են «հայրենադարձութեան փուլերը եւ կ’առուցակարգերըէ գլխում: Միւս գլուխն ուղղակի վերաբերում է ինտէգրման ձեւերին: Ինտէգրումը մենք բաժանել ենք մի քանի ուղղութիւնների, որոնցից, մասնաւորապէս, կարեւոր են սոցիալ-տնտեսական, հասարակական-կենցաղային եւ իրաւական ուղղութիւնները: Այսինքն` այս ամբողջ գործընթացը պէտք է յանգեցնի «հհ լիարժէք քաղաքացիէ կարգավիճակին:
-ի՞նչ դեր ունի քաղաքացիութիւն ստանալու գործընթացը հայրենադարձութեան իրականացման մէջ:
-Նշեմ, որ հայրենադարձութիւնն ուղղակիօրէն չի յանգեցնում քաղաքացիութիւն ստանալուն: Աւելին, որոշ հայրենադարձներ կարող են քաղաքացիութիւն ձեռք բերել մինչեւ հայրենադարձուելը: Իսկ երէ սփիւռքահայը չունի ՀՀ քաղաքացիութիւն, ապա նրա համար քաղաքացիութիւն ստանալը դառնում է հայրենադարձի ինտէգրման կարեւոր փուլերից մէկը: Այսինքն` քաղաքացիութիւնը տրամադրւում է ինտէգրման ընթացքում, որպէսզի հայրենադարձը կարողանայ լիարժէք ինտէգրուել Հայաստանում: Բայց գործընթացը քաղաքացիութեամբ ոչ սկսւում է, ոչ աւարտւում: Այն պահից, երբ հայրենադարձը կը ստանայ ՀՀ քաղաքացիութիւն, նրա իրաւունքները կը հաւասարեցուեն ՀՀ քաղաքացու իրաւունքներին, իսկ նրան որպէս հայրենադարձի տրուած արտօնութիւնները կը մնան մինչեւ ինտէգրման փուլի աւարտը: Այդ որոշակի արտօնութիւնները կը նպաստեն նրա ինտէգրմանը: Մասնաւորապէս` մենք նախատեսում ենք մասնագիտական, լեզուական դասընթացների կազմակերպում, վարկերի մասով որոշակի արտօնեալ պայմաններ, պետական ուղղորդում, աջակցութիւն եւ այլն:
-ինչպիսի՞ն է եղել պատկերը մինչ այսօր, ինչպէ՞ս է կարգաւորուել այս ոլորտը:
-Մինչ այսօր համապատասխան գաղափարախօսութիւն եւ օրէնք չեն եղել, երեւոյթը չի կանոնակարգուել: Հայկական ծագումով մարդկանց համար եղել են արտօնութիւններ` ՀՀ կացութեան յատուկ կարգավիճակի տեսքով:
-իսկ ինչպիսի՞ն է պատկերը ներկայումս հայկական սփիւռքում:
-Սփիւռքում ապրում է մօտ 7-7.5 մլն հայ: Նրանց որոշ մասը Հայաստանի անկախութեան վերականգնումից յետոյ հաստատուել է հայրենիքում: Այսպէս. 2006-2009 թթ-ին ՀՀ կացութեան յատուկ եւ մշտական կարգավիճակ է ստացել շուրջ 3 հազար սփիւռքահայ, 2005-2009 թթ-ին անշարժ գոյք է գնել շուրջ 15 հազար սփիւռքահայ, եւ վերջին երկու տարուայ ընթացքում ՀՀ քաղաքացիութիւն է ստացել շուրջ 10 հազար սփիւռքահայ:
-ի՞նչ փուլում են ներկայումս աշխատանքներն այս ուղղութեամբ, եւ մշակուած հայեցակարգի բովանդակութիւնը որքանո՞վ է իրագործելի հայաստանեան իրականութեան ներկայ պայմաններում:
-Այն արտօնութիւնները, ուղղութիւնները, որ սահմանում է հայեցակարգը, լիովին իրագործելի են: Հիմք ենք ընդունել Հայաստանի ներկայ պայմանները եւ հնարաւորութիւնները, այսինքն` ինչ կարող է տալ հայրենադարձին Հայաստանն այսօր: Այժմ աշխատում ենք օրէնքի նախագծի, ենթաօրէնսդրական ակտերի եւ հայրենադարձների ինտէգրման տարբեր ծրագրերի մշակման վրայ, որպէսզի նախապատրաստենք իրականացման փուլը: Կարեւորն օրէնքի ընդունումն է, որը, յուսով եմ, համապատասխան ընթացակարգ անցնելուց յետոյ կ’ընդունուի Ազգային Ժողովի կողմից: Նախագիծը շրջանառութեան մէջ է: Հայեցակարգը` որպէս գաղափարախօսութիւն, հաւանութեան է արժանացել, ինչի հիման վրայ էլ մենք շարունակում ենք մեր աշխատանքները:
-որքա՞ն ժամանակում կեանքի կը կոչուի գործընթացի մեկնարկային փուլը:
-Երկու-երէք տարի է սահմանուած ինտէգրման փուլի համար, դրանից աւել այն տեւել չի կարող:
-մօտաւորապէս ի՞նչ զանգուած էք սպասում առաջիկայում ընդունելու հայրենիք:
-Եթէ դատենք վիճակագրութիւնից, հայերը երկու եղանակով են գալիս Հայաստան. նրանք, ովքեր հայեցակարգով նախատեսուած ընթացակարգի կարիքը չունեն, եւ նրանք, ովքեր ունեն: Սահմանագիծը բնականաբար սոցիալական վիճակն է: Սպասուող զանգուածն, ըստ իս, կը տատանուի 1500-ից 2000 մարդու միջեւ: ՀՀ քաղաքացիութիւն ստանալու համար դիմողների թիւն անհամեմատ մեծ է, բայց դա չի նշանակում, որ նրանք բոլորը Հայաստանում ապրելու են: Իսկ «հայրենադարձէ հասկացութիւնը նախատեսում է մարդ, որը մշտական բնակութեան է գալիս Հայաստան: «հայրենադարձութեան մասինէ ՀՀ օրէնքի ընդունումից յետոյ տեմպերը, կարծում եմ, կտրուկ կաճէն:
-հայեցակարգի հաւանութիւնից յետոյ որո՞նք են յաջորդ քայլերը:
-Դրան պէտք է հետեւի «հայրենադարձութեան մասինէ ՀՀ օրէնքի ընդունումը, որն արդէն յստակօրէն կսահմանի գործընթացի իրականացման պետական լիազօր մարմին, իրականացման, արտօնութիւնների տրամադրման կարգերը, ուղղութիւնները եւ այլ անհրաժեշտ միջոցառումները:
Հարցազրոյցը` Նելլի Դաւթեանի