ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանին ծննդյան օրվա առթիվ

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ

ԿԱՆԱԴԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ

ՀՈԳԵՇՆՈՐՀ ՏԵՐ ԱԲԳԱՐ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ             

Հա՛յր Սուրբ,

Իմ ջերմ ողջույններն ու շնորհավորանքներն եմ հղում Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Այն յուրօրինակ իրադարձություն է հոգևորականի աստվածահաճո կյանքում, երբ փորձում ես գնահատել ձեռքբերումներն ու նվաճումները, հիշել թերացումներն ու բացթողումները:

Հա՛յր Սուրբ, Ձեր հոգևոր գործունեությունը ամբողջովին պայմանավորված է հայկական սփյուռքով, նրա բազմաթիվ խնդիրներով, հուսադրող և մտահոգիչ գոյակերպով: Ձեր կյանքը նվիրելով Հայ Եկեղեցուն՝ նվաճել եք հավատացյալների սերն ու անմնացորդ նվիրումը:

Ձեր կերպարը ուսանելի օրինակ է Հայ եկեղեցի մուտք գործած նոր հոգևորականների համար, քանի որ Դուք ոչ միայն քարոզում եք, այլ նաև ամբողջ հոգով զգում եք հային հայ պահելու հրամայականը: Հավատացյալները սպասում են և ունեն Ձեր մատուցած պատարագների կարիքը:

Սրտանց մաղթում ենք, որ Ձեր թեմակալ առաջնորդությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանադայի Հայոց թեմն անսասան մնա:

Ուժ ու կորով Ձեզ և երկար տարիների կյանք:

Թող Աստծո Ամենակարող Աջը միշտ հովանի լինի Կանադայի Հայոց թեմին, Ձեզ, Հա՛յր Սուրբ, և Կանադայի մեր հայրենակիցներին:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝

 

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Scroll Up