Արթուր Աբրահամը կրկին աշխարհի չեմպիոն է

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

«Արմենպրես»­ի հաղորդմամբ` Հանովերում կայացած մենամարտում Աբրահամը մրցում էր 33-­ամյա բրիտանացի Մարտին Մարեյի հետ: Աբրահամը բավականին պաշտպանողական կեցվածով էր հանդես գալիս: Նա կարողացավ հաղթանակի հասնել միավորների շնորհիվ` 115­-112, 112-­115, 116-­111:

Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-­ին, Երեւանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն:

Scroll Up