Թուրքիան արձագանքել է1915-ի հետ կապված Բուլղարիայի որոշմանը եւ դեսպանին կանչել ԱԳՆ
Թուրքիայի ԱԳՆ-ն կարծես թե Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրներին արձագանքնելու համար պատրաստի շաբլոն-տեքստեր է պատրաստել եւ միայն երկրի անունն է փոխում ու տարածում հայտարարությունը, հայտնում է News.am-ը:
Թուրքիայի ԱԳՆ-ն այս անգամ էլ «խիստ» դատապարտել է Բուլղարիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշման մեջ «զանգվածային ջարդ» արտահայտություն օգտագործելը։
ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է, թե 1915-ի իրադարձությունների հետ կապված Բուլղարիայի խորհրդարանի կողմից ընդունված որոշումը ցույց տվեց Թուրքիայի հանդեպ ոչ բարեկամական վերաբերմունքը, ինչը բացասական հետք է թողնելու երկկողմ հարաբերությունների վրա։
«Մեր տեսակետը հայտնել ենք նաեւ Թուրքիայի ԱԳՆ կանչված Անկարայում Բուլղարիայի դեսպանին»,-նշվել է հայտարարության մեջ։
Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է նաեւ Կիպրոսին, Վատիկանին, Ռուսաստանին, Գերմանիային եւ Ավստրիային, Ֆրանսիային, Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին։
Վատիկանի եւ Ավստրիայի դեպքում Թուրքիան հետ է կանչել դեսպաններին։