Գերմանացի 200 դերասաններ Վերֆելի վեպի ընթերցումով կոգեկոչեն Ցեղասպանության զոհերի հիշատակը

Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցին ընդառաջ, ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի 40 ժամ տևողությամբ և գերմանացի 200 դերասանների մասնակցությամբ հիշատակի միջոցառում տեղի կունենա Նյունբերգի պետական թատրոնի բեմում:

Արմենպրես»-­ի փոխանցմամբˋ այս մասին մարտի 31-­ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Քրիստիան Պապկենˋ հավելելով, որ ներկայացվելու է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռնա 40 օրը» վեպը:

Բացի այդ, միջոցառման օրը ելույթ կունենան Գերմանիա այցելած հայտնի ցեղասպանագետներ, ելույթ կունենա հայազգի երգչուհի Հրաչուհի Բասենցը:

Միջոցառման նպատակն է գերմանական հասարակությանը իրազեկել Հայոց ցեղասպանության մասին:

Scroll Up