Տեխասի Սուրբ Սարգիս եկեղեցին ծրագրում է ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով եռակի մեծ կառույց հիմնել

Տեխասի Քերոլթոն քաղաքի մերձակայում գտնվող Սուրբ Սարգիս ուղղափառ եկեղեցում թեև այցելուներն էթնիկ ընդհանրություն ունեն, սակայն ոչ միշտ են խոսում նույն բարբառով, գրում է armeniangenocide100-ը:

Եկեղեցու մուտքը հարակից տներից չի տարբերվում։ Ավելի ուշ եկեղեցուն ավելացվել են ընդաձակ խոհանոց և դասասենյակներ։

Այն եկեղեցու վերափոխված տուն է։ 2 տասնամյակ առաջ վերափոխումից հետո կառույցը շարունակում է լինել Հյուսիսային Տեխասում միակ հայկական եկեղեցին։ Այն հավաքատեղի է էթնիկ խմբի համար, որոնցից շատերը ԱՄՆ են գաղթել Թուրքիայից, Իրանից, Սիրիայից, Լիբանանից և Հայաստանից։

«Համոզված ենք, որ որտեղ էլ երկու հայ լինեն, նրանք միասին կկառուցեն փոքրիկ Հայաստան»,- ասել է եկեղեցու ծխական խորհրդի անդամ Համլետ Սարուխանյանը, որը ներգաղթյալ է Իրանից և ցեղասպանության հարյուրամյակի կոմիտեի Դալլասի ճյուղի ղեկավարը։

«Սա թերի սուգ է, այն լուծում չի ստացել, այն չի մոռացվել,- ասել է Սարուխանյանը։- Այն փոխանցվել է սերնդեսերունդ։ Ահա թե ինչն է մեզ միասնական պահում»։

Այժմ եկեղեցին ծրագրում է ներկա կառույցից եռակի մեծ կառույց հիմնել՝ գրում է1in.am-ը  Dallas News-ի փոխանցմամբ։

Հողը ծխականներից մեկը եկեղեցուն է նվիրել 3 տարի առաջ։ Շինության կառուցման համար դրամահավաք է անցկացվում։

Ծխական խորհրդի նախագահ Վահե Դայանի խոսքով՝ պահանջվող 1 մլն դոլարից 25 տոկոսն է պակասում։ Նրանք հույս ունեն հնարավորիս շուտ սկսել շինարարությունը։

Նրա խոսքով՝ հայերի բնաջնջումից 100 տարի անց եկեղեցու կառուցումը կլինի պոետիկորեն կատարյալ։

Scroll Up