Քրիս Բոհջոլյանը ներկայացնում է «Լույսը ավերակներում» իր նոր վեպը

Հուլիսի 8-26-ը The New York Times վարկածով բեսթսելերի հեղինակ, գրող Քրիս Բոհջոլյանըշրջագայություն է սկսում՝ ներկայացնելու համար իր վերջին «Լույսը ավերակներում» վեպը: Հուլիսի 9-ին շնորհանդես տեղի կունենա Հայ ընդհանուր բարեգործական միության (AGBU) Նյու Յորքի գրասենյակում, իսկ հետո Հովնանյան դպրոցում Նյու Ջերսիում:
Ըստ Բոհջոլյանի, AGBU-ն և Հովնանյան դպրոցը աջակցել են նրան գիրքը գրելու ընթացքում, ինչպես նաև պատմական Հայաստան ուղևորության ժամանակ:
Այս տարվա մայիսին Բոհջոլյանը Armenian Weekly-ի խմբագիր Խաչիկ Մուրադյանի հետ եղել է Ստամբուլում նախորդ տարի լույս տեսած «Ավազե ամրոցի աղջիկները» վեպի շնորհանդեսի ժամանակ, այցելել է նաև Արևմտյան Հայաստան:
Վեպը պատմում է պատերազմից ավերված Տոսկանայում սիրո, հուսահատության ու վրեժի մասին: Ըստ Դոննա Սեմանի, Բոհջոլյանը համադրում է բարդ կառուցվածքներն ու գերող զգացմունքայնությունը պատմական ընկալման ու վրեժի խորը զգացումի հետ՝ բացառիկ վեպ ստեղծելով պատերազմի ողբերգական հետևանքների մասին, գրում է The Armenian Weekly-ին:
panarmenian.net