«Մասիս» համայնքային կազմակերպությունը մասնակցեց համաղազախստանյան ամենամյա ցուցահանդեսին

Օրերս Ալմաթիում կազմակերպված համաղազախստանյան ամենամյա փաստավավերագրական ցուցահանդեսին, որն այս տարի նվիրված էր Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի կազմավորման 20-ամյակին, «Ղազախստանի հայերի ասոցիացիա» հանրապետական հասարակական միավորման «Մասիս» համայնքային կազմակերպությունը պատվով մասնակցեց՝ ըստ պատշաճի ներկայացնելով հայկական մշակույթը, ժողովրդական ստեղծագործության նվաճումները, ազգային խոհանոցը։
Կազմակերպության ղեկավար Էռնեստ Վարդերեսյանի վկայությամբ՝ ցուցահանդեսի այցելուները հետաքրքրությամբ էին խմբում հայկական տաղավարի մոտ, հիացմունքի ու դրվատանքի անկեղծ, ջերմ խոսքեր էին ասում հայկական համայնքի հասցեին:
Իսկ «Մասիս» ՀԿ նախագահ, Ալմաթիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր, ակադեմիկ Ռոդիկ Մնացականյանը մասնակցեց տոնի առթիվ կազմակերպված Կլոր սեղան-քննարկմանը։