Սփյուռքի նախարարության աշխատակիցները կարևոր առաքելությամբ այցելեցին Վահան գյուղի դպրոց

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները մի կարևոր առաքելությամբ այցելեցին Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի դպրոց: Նրանք գյուղի դպրոցի տարրական դասարանների աշակերտներին հանձնեցին Տորոնտոյի հայ Ավետարանչական եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաների պատրաստած նվերները: Տորոնտոյի հայ համայնքի կողմից իրականացվող նման նախաձեռնություններն արդեն ավանդական են դարձել: