Փոքրիկ հայուհին Չինաստանում հաղթել է քաղաքային մրցույթում

Փոքրիկ Սաթինեն, ով Չինաստանի հայկական ուսանողական միության նախագահ Մհեր Սահակյանի դուստրն է և հրաշալի տիրապետում է իր մայրենի լեզվին, պարզվում է, որ փայլում է նաև չինարենի իմացությամբ։
Ինչպես հաղորդում է «Հայերն այսօրը», բանն այն է, որ չինարեն լեզվով պատմություն պատմելու CCTV-ի հայտարարած մրցույթում նա սկզբում հաղթել է մանկապարտեզի իր դասընկեր չինացիներին, իսկ հետո դարձել քաղաքային մրցույթի հաղթող:
Առջևում նահանգային մրցույթն է…
Հաջողություն մաղթենք մեր փոքրիկ հայրենակցին։