«Armine sister» ծրագիրն ու Հայկական ցեղասպանության վկան` Daisuke Yoshimoto

Լեհաստանի հարավ արեւմտյան կողմը գտնվող Վրոցլավ քաղաքի նշանավոր հրապարակներեն` «Բլաց Սոլնե»ի վրա, բաց երկնքի տակ ու ամենօրյայ դրությամբ, ցուրտը, ձյունախառն կամ անձրեւոտ օդը նկատի չառնելով` միջազգային համբավ վայելող Ճափոնցի արվեստագետ ու դերասան Daisuke Yoshimoto ներկայացուց հայ ժողովուրդի ցեղասպանության թեման, իր բեմադրական անհատական արվեստի ընդմեջեն դառնալով այդ տանջանքներու ու դառնություններու վկան:
72 ամյայ D. Yoshimoto ճափոնական Buto Daisuke պարի բեմադրական անհատական արվեստի միջոցով ու չափազանց արտահայտիչ ու խորհրդանշական շարժումներով ներկայացուց Հայ ժողովուրդի չարչարանքներն ու տառապանքները ու մահվան ճանապարհը, կյանքի գոյատանջանքը, գոյատեւումի պայքարը: Քարապատ հրապարակին վրա բեմահարթակը կբաղկանար 16 սյուներե, Հայ եկեղեցվո կանոններու համաձայն 12 առաքյալներն եւ 4 ավետարանիչները խորհրդանշող: Բեմահարթակը նպաստավոր ու բավարար էր փորձառու դերասանին համար հարազատորեն փոխանձելու թեմայի զգայացունց խորհուրդը:
հինգ օրեր անընդմեջ, եւ օրական ժամը 18:00 – 18:30 երեսուն վայրկյան տեւողությամբ բեմադրական ներկայացումին համար D. Yoshimoto օգտագործեց ու վկայակոչեց հայ մշակույթին, պատմության եւ ավանդույթներուն հետ առնչված խորհրդանշաններ ինչպես` հացը, լավաշը, նուռը, անապատի ավազը: Անոր գրեթե մերկանդամ մարմինը կթաթախվեր նուռի հյութին, ավազին, անոր քրտինքին, այս խառնուրդին կմիանար երբեմն անձրեւը, ձյունի փաթիլները, այդ բոլորին կմիաձուլվեին արվեստագետին զմայլիչ ու այնքան հմայիչ շարժումները, որոնք հոգեկան սրտաճմլիկ ու հուզիչ ալեկոծումներ ու եզակի տպավորություններ կդրոշմեին ներկաներուն վրա, հուզումնալից բայց շոշափելի պատկերներու վերածելով հայ ժողովուրդի արյունոտ ու ցավերով լեցուն 1915 թվականի զրկանքները, տառապանքները:
Բեմադրական այս մթնոլորտը կհարստանար Ֆրանսահա հանրածանոթ երաժշտագետ ու խմբավար Արամ Քերովբյանի քանոնի վրա հայկական երաժշտության նվագի ընկերակցությամբ:
Արվեստի արտասովոր բայց իմաստալից ձեռնարկ մը, օրինակելի եւ հեզասահորեն ընկալվող հայանպաստ, հեռատես ու գործնական նախաձեռնություն մը, որ իր ինքնուրույնությամբ կգերազանցե լեզվի, ժամանակի թե վայրի խոչընդոտները: Հայոց ցեղասպանության իրականությունը միջազգային մշակույթի լեզվով արտահայտելու այնքան պերաճախոս ու արդի միջոց մը, արհեստավարժ մատուցումով ներկայացված այս քայլը բազմահազար լեհ թե օտար հանդիսատեսներուն վրա դրոշմեց անմոռանալի տպավորություններ, հիշատակներ: Տեղվույն բազմաբնույթ մամուլն ալ անդրադարձավ, ծանոթացուց ու արձագանգեց ոչ միայն հայ ժողովուրդի բազմադարյայ պատմության, մշակույթին վերաբերյալ, այլ մանավանդ հայկական ցեղասպանության անվիճելի իրականության մասին:
Այս ձեռնարկը կհանդիսանա Վրոցլավ քաղաքի Եժի Կրոթովսքիի անվան արվեստի միջազգային ինստուտի զանազան ծրագիրներու, ձեռնարկներու կողքին տարիներու վրա երկարող ու ընդհանրապես հայ մշակույթին նվիրված`��?«արմինե քույրե լայնածավալ ու բազմաբնույթ արվեստի ծրագիրներեն մեկը: Եժի Կրոթովսքիի անվան արվեստի միջազգային ինստուտը մշակութային հաստատություն մըն է, որուն նպատակն է փորձառական սկզբունքներով մշակույթները տագնապեցնող մարտահրավերներու հետ առնչված գեղարվեստական քննարկումներ իրականացնել, հետազոտություններ, պրպտումներ իրագործել: Սույն հաստատությունը կվայելե Լեհաստանի մշակույթի եւ ազգային ժառանգության նախարարության եւ տեղվույն քաղաքապետարանի բարոյական հովանավորությունն ու քաջալերանքը ու մանավանդ նյութական աջակցությունը: Վերոյիշյալ ծրագրին համար հրավիրված են զանազան արհեստավարժ գործընկերներ: «Արմինե քույր» ծրագիրը մասնավորապես նվիրված է ծանոթացնելու հայ ժողովուրդի պատմությունը, մշակույթն ու մանավանդ բացահայտելու Հայոց ցեղասպանությունը իբրեւ հիշողություն, շարունակականություն ու պահանջատիրություն:
Ծրագրի ու գեղարվեստական բաժնի մտայղացողն ու կազմակերպողն է վերոյիշյալ միջազգային հաստատության տնօրեն ու անոր պատկանող ZAR թատրոնի լեհ ընդհանուր տնօրեն, բեմադրիչ ու արվեստաբան Յարոսլավ Ֆրեդը: Լեհերեն լեզվով հատուկ մեր լայնածավալ հարցազրույցի մը ընթացքին (լույս տեսած Լեհաստանի մեջ հրատարակվող Հայերեն – Լեհերեն «Ավետիս» եռամսյայ պարբերականին մեջ թիվ 15-2013, էջ 9) Ե. Ֆրեդ հայտնեց թե «Արմինե քույր» ծրագրի բազմաբնույթ ձեռնարկներեն են կազմակերպել հայկական ցեղասպանության նվիրված բաց երկնքի տակ ու Լեհաստանի զանազան քաղաքներու մեջ հանրածանոթ հրապարակներու վրա «Հանդիսանալ վկաներու վկան» վերնագրով հերթական ցուցահանդեսներ, ինչպես տեղի ունեցավ Վարշավայի մեջ Մարտ 2013ին իսկ Վրոցլավի մեջ 12 Նոյեմբերեն մինչեւ 5 Դեկտեմբեր 2013, ուր հազարավոր անցորդներ առիթը ունեցան լայնածավալ պաստառներու վրա կարդալու հայկական ցեղասպանության պատմությունը, պատմական խորհրդակցությամբ Արա Սարաֆյանի:
Այդ ցուցահանդեսներուն զուգահեռ Հայոց ցեղասպանության մասին դասախոսություններ կազմակերպվեցան, ֆիլմեր ցուցադրվեցան: Այս նյութին շուրջ 6 Մարտ 2014 տեղի ունեցավ Լոնտոնի Կոմիտասի անվան ինստիտուտի տնօրեն պատմաբան Արա Սարաֆյանի դասախոսությունը` «Յիշողություն, շարունակականություն եւ ժխտողականություն» վերնագրով:
«Արմինե քույր» ծրագիրը կպարունակե նաեւ Լեհաստանի զանազան քաղաքներու մեջ կազմակերպել Հայ հոգեւոր երաժշտության դասընթացքներ ու մշակութային կեդրոններու մեջ ներկայացնել հայ հոգեւոր երաժշտության երեկոներ, ելույթներ, ինչպես նաեւ բեմադրել «Արմինե քույր» թատերախաղի ներկայացումներ զանազան քաղաքներու մեջ, Daisuke Yoshimoto-ի բեմադրական անհատական արվեստի ընդմեջեն «Հայ ժողովուրդի ցեղասպանության վկան» եւ այլ ձեռնարկներ: Այդ ծրագրին մաս կկազմեն նաեւ արեւելյան մշակույթներու հետ առնչված գեղարվեստական դասընթացքներ, ինչպես քրտական, պարսկական երաժշտությունը:
Ե. Ֆրեդ հարցազրույցի ընթացքին հայտնեց թե իր բոլոր ճիգերով կփորձե հառաջիկայի գեղարվեստական իր ծրագիրները կեդրոնացնել Հայոց ցեղասպանության 100-ամյակի թեմայի շուրջ ու այս առիթով 2015 տարին հայտարարել` «Հայկական Տարի», որ պետք է ըլլա ծավալուն ծրագիրներով ընդարձակ քննարկման տարի մը, մարդկային խիղճը թոթափելու տրամադրությամբ, աշխարհի խիղճը ցնցելու ուղղությամբ, մտադրություններով, Ե. Ֆրեդ այդ նպատակին կմիտի օգտվելով ոսկի առիթեն, մանավանդ որ Վրոցլավ քաղաքը հռչակված է 2016 թվի Եւրոպայի մշակույթի մայրաքաղաք:
«Արմինե քույր» վերնագիրով արվեստի լայնածավալ ծրագիրը կյանքի կոչվեցավ երբ Եժի Կրոթովսքիի արվեստի ինստուտի միջազգային ZAR թատրոնի անդամները 2010 – 2012 ժամանակաշրջանին զանազան առիթներով այցելեցին Հայաստանի, Թուրքիո եւ Հրեաստանի զանազան հայկական գաղութներ, շատ մոտեն ծանոթանալու հայկական հոգեւոր երաժշտության, արվեստին, մշակույթին եւ հայ ժողովուրդի պատմության:
այդ ուղեւորությունները սոսկ այցելություններ չէին, այլ գործուղումներ, իսկական արհեստանոցներ, հատուկ առիթներ էին մոտեն հաղորդակցելու հայ մշակույթի զանազան ոլորտներուն, շփման մեջ մտնելու հայ ժողովուրդի կենցաղին, մոտեն ծանոթանալու հայ անհատներու հետ հանրածանոթ հայ արվեստագետներու, երաժիշտներու հետ, որոնք պիտի դառնային` «Արմինե քույր» ծրագրի ձեռնարկներու կորիզը եւ պիտի պտղավորվեին այդ ծրագրի նոր միտքերով արվեստի նյութեր պատրաստելու նպատակին:
«Արմինե քույր» թատերական ներկայացումը առանցքային ու մեծակշիռ իմաստ ուներ ոչ միայն արվեստի տեսանկյունեն դիտված, որ ամբողջությամբ նվիրված է հայկական ցեղասպանության, իբրեւ քսաներորդ դարու մարդկության դեմ իրագործված առաջին ծրագրված ցեղասպանությունը, այլ այն իմաստով, որ պիտի փորձեր բողոքել ոչ միայն անարդարության դեմ, Եւրոպայի անտարբերության դեմ, այլ պիտի աղաղակեր քաղաքակիրթ «Եւրոպայի լռության» դեմ` ինչպես նույնինքն Ե. Ֆրեդ կարտահայտե իր հարցազրույցին ընթացքին:
Յուրահատուկ ներկայացումներ
«Արմինե քույր» բեմադրությունը ոչ ավանդական, անխոս բեմադրություն մըն է, հիմնված է միայն ձայնային ու երաժշտական արտահայտության վրա, հոն չկա խոսակցական արտահայտություն, կհատկանշվի դերասաններու շատ արագ շարժումներով, անողորմ չարչարանքներու արտահայտություններով: Թատերաբեմը տեղավորված է սրահի կեդրոնը, սակավաթիվ հանդիսատեսներու համար (մոտավորապես 60 անձի), հանդիսատեսները որոնք երկու խմբակի բաժնված են դեմ դիմաց նստած, չեն կրնար բեմադրության բոլոր եղելությունները դիտել…..Ֆրեդ այս մեկը կբացատրե թե մենք իբրեւ պատմության վկաներ անկարող ենք պատկերացնել հայոց ցեղասպանության բոլոր ծալքերը, մանրամասնությունները, նույնիսկ պատմությունը չկարողացավ արձանագրել, պատմագրել ցեղասպանության անծայրածիր ընդարձակությունը, հայ ժողովուրդին տանջանքներու անսահման ահավորությունը, վիշտերու անսպառ ահռելիությունը: Ներկայացումի թատերաբեմը կբեմադրե լքված, ամայացած ու կողոպտված հայ եկեղեցվո մը ներքնակառույցը իր խորհրդավորությամբ իր 16 սյուներով, սյուները նվազագույն 4 մեթր բարձրությամբ, որոնք արագ շարժումներու կ`ենթարկվին դերասաններու կողմե, վերհիշեցնելով հայ եկեղեցիներու, կառույցներու քանդումը, կործանումը, գաղթն ու խուճապի մատնված հայ ժողովուրդի աքսորը, տարագրությունը, պանդխտությունը, ստեղծելով սահմռկեցուցիչ ու սարսափեցուցիչ վախի մթնոլորտ մը, որ ծանր շունչ մը կփոխանցե, ուր անհնար է հասարակ հանդիսատեսի մը համար զսպել իր ջիղերը, կաշկանդել ու չարտահայտել իր վախն ու սոսկումը ու այս ողբերգական մթնոլորտին կմիանա զգացական ու հոգեկան քանդումի եղերական մթնոլորտ մը, երբ թուրք ցեղասպանի խուժաններու խռովարար ժխորը, ներկայացված` անհանգստացնող ու անախորժ քրտական ու երբեմն պարսկական ջղագրգիռ երգերու ու աղմկարար երաժշտությամբ, որոնք կներխուժեն մարդուս սրտին խորերը` զայրացնելու աստիճան աղմկոտ, սակայն իրականության մեջ կփոխանցեն ցեղասպանության իսկական մթնոլորտի խորհուրդը…երբ մերթ ընդ մերթ կհնչեն Կոմիտասի հրեշտակային քնքշությամբ սուրբ պատարագի շարականները, որոնք բեմադրիչի կողմե խոհեմությամբ համադրված են: Հոս դարձյալ օգտագործվեցան վերոյիշյալ խորհրդանշանները ինչպես` նուռը անապատի ավազը եւլն: «Արմինե քույր» թատերախաղը ներկայացվեցավ Վրոցլավի մեջ 26 Նոյեմբերեն մինչեւ 12 Դեկտեմբեր 2013, այդ ելույթները քանիցս կրկնվեցան նույնիսկ մինչեւ 4 Ապրիլ 2014, իսկ 9-12 Մարտ 2014 ին` Վարշավայի մեջ:
ծրագրված են այլ ներկայացումներ եւս Լեհաստանի տարբեր քաղաքներու հանրածանոթ թատերաբեմերու վրա: «արմինե քույրե թատերական բեմադրության երաժշտական ծանր բաժինը ստանձնած է երաժշտագետ Արամ Քերովբյանը: Հատկանշական է Քերովբյան ընտանիքի` Արամի եւ իր տիկնոջ Վերժինի ու զավկին Վահանի հայ հոգեւոր երաժշտության գեղարվեստական բաժնի մեծ դերը, վերոյիշյալ ծրագրի ձեռնարկներուն մեջ: Պետք է հիշել նաեւ Պոլսո հայկական եկեղեցիներու մեջ իրենց նպաստը ունեցող Նշան Չալկիչյանի, Մուրատ Իչլինալչայի մասնակցությունը եւ մանավանդ հայկական պատարագի ու հայ հոգեւոր երգեցողության ծրագրի բոլոր ձեռնարկներու մեջ մասնակցող ու ելույթներու ընթացքին լուսաբանություններով ու բացատրություններով իր նշանակելի դերը ունեցող Ե. Ֆրեդը: հս ծրագրի գործընկերներ են նաեւ վանեցի քյուրտ` Տենկպեշ Գազոն եւ պարսիկ` Մահսա եւ Մարճան Վահտադ քույրերը:
հայոց ցեղասպանության հարյւրամյակի դարադարձի սեմին ենք: Մեր ազգային դատի պահանջատիրական գործընթացքը համազգային ու համահայկական ծիրին մեջ պետք է ըլլա ավելի զսպանակված, իսկ միջազգային մակարդակով ջանքերը առավել ուժեղ թափ եւ տարողություն պետք է ստանան: Այդ մեկը կնշանակե ամեն օր քիչ մը ավելի բախել բոլոր հնարավոր դռները` դիվանագիտական, քաղաքական, իրավական ու մանավանդ քարոզչականի կողքին: Օգտագործել արհեստավարժ մարդուժի ծիածնային գույներով զանազան կարողություններն ու հնարավորությունները, ծրագիրներն ու նախագիծերը` ըլլան անոնք հայու, ծագումով հայու կամ բոլորովին օտար բարեկամներու, գործընկերներու, համակիրներու կողմե ծրագրված կամ նախատեսված:
Հայ ժողովուրդի 1,5 միլիոն նահատակներու վկայության, օր ըստ օրե ավելի սփյուռքացած հին ու նոր հայ գաղութներուն վկայություններուն, ու այդ գաղութներուն մեջ ապրող բյուրավոր հայերու ամեն մեկ տունի մեջ, նույնիսկ ամեն մեկ հայու սրտի ու մտքի մեջ միշտ առկայծ վկայություններուն կողքին, այսօր բոլորովին օտարներ` լեհ, ճափոնցի թե այլ, իրենց գործնական վկայություններով կմիանան մեր արդար դատին ձայնը ավելի բարձրացնելու, այդ վկայություններով թոթափելու, ավելի ցնցելու մարդկային թմրած խիղճը…մինչեւ Թուրքիո իշխանություններուն կողմե Հայոց ցեղասպանության ճանաչումն ու արդար հատուցումը:
Դոկտ. Արա Սահեղ