Նոր մարզաձևեր` Համահայկական 6-րդ ամառային խաղերում

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն հերթական նիստում որոշում ընդունեց ավելացնել համահայկական խաղերում ընդգրկված մարզաձևերի քանակը:
Համահայկական 6-րդ խաղերում, բացի մինչև այս եղած 10 մարզաձևերից, կավելանան նաև լաղափնյա վոլեյբոլը, ատլետիկան (մի քանի նոր ձևեր), լողը (մի քանի ձևեր), սպորտային պարերը, գոլֆը, հանդբոըլ, բազկամարտը, հեծանվասպորտը և հրաձգությունը:
«ՀՀ մայրաքաղաքը և հնարավոր մյուս քաղաքները, որոնք կընդունեն համահայկական խաղերը, պատրաստ են ընդունելու և
կազմակերպելու նոր մարզաձևերի մրցաշարերը: Իհարկե, մի քանի մարզաձևերի համար անհրաժեշտ է լինելու ձեռք բերել որոշակի գույք, որոնք խիստ մասնագիտական են լինելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, համաշխարհային կոմիտեի հերթական նիստի ժամանակ ասաց կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:
Հաստատվեց այն առաջարկությունը, որ այս խաղերին յուրաքանչյուր պատվիրակություն իր հետ բերի նաև մրցավարական կազմ:
Համահայկական 6-րդ ամառային խաղերը կկայանան Հայաստանում 2015 թվականի օգոստոսին: Համահայկական առաջին խաղերն անցկացվել են 1999 թվականին: