ՀԲԸՄ-ն հանդես է եկել Դեր Զորի եկեղեցու պայթեցումը դատապարտող հայտարարությամբ

«Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութունը խստորէն դատապարտում է Հայկական ցեղասպանության զոհերի հուշակոթող Դեր Զորի Սրբոց Նահատակաց Եկեղեցու և Թանգարանի սրբապղծումը ահաբեկչական խմբավորումների կողմից, որպես հրոսակային կույր ատելության զզվելի արարք»,-ասվում է ՀԲԸՄ տարածած հաղորդագրության մեջ:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀԲԸՄ լրատվական կենտրոնից, հարյուր տարի առաջ հազարավոր հայերի մահվան քարավանների վերջին կայանը հանդիսացող տարածքի վրա կառուցված եկեղեցու և թանգարանի գեղեցիկ համալիրը խորհրդանշում է հայ ժողովրդի վերականգնումը՝ Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ Օսմանյան պետության կողմից իր օրինական քաղաքացիների դեմ գործադրած Ցեղասպանական արարքի արհավիրքներին: Համալիրի ճարտարապետական գեղեցիկ կառույցը իր մեջ ամփոփում է նաեւ մասունքներ՝ Հայկական Ցեղասպանութան ավելի քան մեկուկես միլիոն զոհերի:
ՀԲԸՄ-ը դատապարտում է ահաբեկչական մեկուսացած խմբավորումի կողմից առանց դրդապատճառի կատարված այս բարբարոսական արարքը, որպես անզոր զայրույթի արտահայտութուն, որը միտված է հարվածել հանդուրժողականության եւ համակեցության ոգին Միջին Արեւելքի մեջ: