Դեսպան Աղաջանյանի հանդիպումը Ինդոնեզիայի նորընտիր նախագահի հետ

Սեպտեմբերի 10-ին Ջակարտայում Ինդոնեզիայի նորընտիր նախագահ Ջոկո Վիդոդոն (Ջոկովի) ընդունեց Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանին:

Դեսպան Աղաջանյանը նախագահին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ինդոնեզիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-ինդոնեզական հարաբերությունները և տարբեր ասպարեզներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ակտիվացման կարևորությունը:

Երկուստեք ընդգծվեց, որ հարկավոր է քայլեր ձեռնարկել բարձրաստիճան փոխայցելությունների խթանման համար:

Նախագահ Ջոկովին խնդրեց Հայաստանի նախագահին փոխանցել իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները:

Scroll Up