Պատմական կոթողները թող պատմություն չդառնան. քուրդ պատգամավորը հայկական ժառանգությունը պահելու կոչ է հնչեցրել

Վանից ընտրված քուրդ պատգամավոր Օզդալ Ուչերը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը երկու հարցապնդում է ներկայացրել՝ Վանի պատմական ժառանգությունը զբոսաշրջային նպատակներով օգտագործելու համար վերակառուցելու առնչությամբ, տեղեկացնում է Hye Tert-ը։  Այս մասին տեղեկացնում է tert.am-ը:

Այանիսի Բերդի և պատմական եկեղեցիների մասին նախարար Օմեր Չելիքին տեղեկություններ տված Ուչերը ցանկացել է տեղեկանալ աշխատանքների ընթացքի մասին։

Նա հիշեցրել է, որ Վանա լճի հարակից բարձունքներում գտնվող Այանիսի բերդի տարածքում իրականացվող հնագիտական պեղումները 25 տարի առաջ են տեղի ունեցել, իսկ ամրոցը համարվում է Ուրարտուի թագավորության կառույցներից մեկը։

Ուչերի մյուս առաջարկն ավերակի վերածված հայկական եկեղեցիներն են եղել։ Նա հատկապես մատնանշել է այն, որ Մարիամ Աստվածածին եկեղեցին բախտի քմահաճույքին է հանձնվել։

«Վանի կենտրոնից 10 կմ հեռավորության վրա գտնվող Վերին Բաքրաչլը գյուղում՝ Վարագա լեռան փեշերին, ժամանակի ամենահարուստ վանքերից մեկն է գտնվում՝ Վարագավանքը, որը 7 առանձին եկեղեցիներից է բաղկացած։
Այդ կառույցները տարբեր ժամանակաշրջանում են կառուցվել ու կցվել վանական համալիրին»,- հիշեցրել է պատգամավորը։

Ամեն տարի տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում այնտեղ։ Տարիներ շարունակ անխնամ մնացած համալիրը թռչունների համար բույն է դարձել, իսկ ներսը ցեխով է լցվել։

Մանրամասն՝ tert.am-ում:

Scroll Up