Հայաստանի արտգործնախարարը կայցելի Բելգիա
Ապրիլի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի հրավերով կմեկնի Բրյուսել, որտեղ կմասնակցի ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված «Պաշտպանելու պատասխանատվությունը» խորագրով միջազգային համաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: