Թուրքիան հրետանային հարվածներ է հասցրել Սիրիային՝ Քեսաբի ուղղությամբ

Թուրքիայի Հաթայ նահանգի Յայլադաղը շրջանի դատարկ հողատարածքում սիրիական կողմից արձակված արկի պայթելու պատճառաբանությամբ թուրքական զինուժը պատասխան հարվածներ է հասցրել սիրիական տարածքին, տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը։

Յայլադաղի հակառակ կողմում՝ թուրք-սիրիական սահմանից 3 կմ հեռավորությամբ, գտնվում է հայաբնակ Քեսաբ ավանը, որի համար մարտերը շարունակվում են։

Նահանգապետարանի տարածած տեղեկության համաձայն՝ երեկ երեկոյան Սիրիայի կողմից արձակված արկը պայթել է Թուրքիայի տարածքում գտնվող դատարկ հողատարածքում։

Պայթյունի հետևանքով զոհեր կամ նյութական վնասներ չեն գրանցվել, սակայն Թուրքիան հրետանային պատասխան հարված է հասցրել և գնդակոծել է Սիրիայի տարածքը։

http://www.lragir.am/

Scroll Up