ՀՀ սփյուռքի նախարարության հատուկ մրցանակին արժանացավ Համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակից Մոնրեալի հոկեյի հավաքականը

Փետրվարի 28-ին՝ Համահայկական ձմեռային առաջին խաղերի փակման օրը, մասնակիցների հետ հրաժեշտի ընթրիքի ժամանակ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Մոնրեալի հոկեյի հավաքականին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության հատուկ մրցանակը:
ՀՀ սփյուռքի նախարարությունը հատուկ մրցանակ էր սահմանել համահայկական ձմեռային առաջին խաղերի սփյուռքահայ մասնակիցներին պարգևատրելու համար: Որպես ամենամեծաթիվ մասնակից ունեցող հավաքական այդ մրցանակին արժանացավ Կանադայի Մոնրեալ քաղաքի հոկեյի հավաքականը: