Գյումրիում նշվեց Անդրանիկ Օզանյանի ծննդյան 149-ամյակը

Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ փետրվարի 25-ին Գյումրիում նշվեց Անդրանիկ Օզանյանի ծննդյան 149-ամյակը: Ինչպես միշտ, այս անգամ ևս բոլորը հավաքվել էին Անդրանիկ զորավարի հուշարձանի մոտ: Ի հիշատակ մեծ հայդուկապետի՝ քաղաքային իշխանությունների եւ Գյումրու «Ն» զորմասի ներկայացուցիչները ծաղկեպսակ դրեցին զորավարի հուշարձանին: Գյումրու փողային նվագախումբը հավաքվածներին ուրախացնում էր հայդուկական եւ ազգագրական մեղեդիներով:

 Շուրջ երեսուն տարի Օսմանյան կայսրության դեմ մարտնչած հայդուկապետին, ով ստանձնեց նաեւ հայկական կամավորական առաջին գնդի հրամատարությունը, հիշել եւ արժեվորել է պետք միշտ՝ իրենց խոսքում նշեցին ելույթ ունեցողները: «Նա հեղափոխական մարտիկ էր, այստեղ է նրա անսահման ժողովրդականության գաղտնիքը: Ժողովուրդը պաշտում է միայն նրանց, ովքեր հայրենիքի ազատության համար պայքարել ու մեռնել գիտեն: Հայ ժողովուրդը շատ հերոսներ է ունեցել, բայց Անդրանիկի աստղը ուրիշ է: Նա լեգենդ էր թե՛ այն հասարակարգում, որը չընդունեց իրեն, եւ թե՛ այն հասարակարգում, որը լիովինն իրենն է: Եվ դա է պատճառը, որ մեզանից շատերը Անդրանիկ զորավարին ազգային խորհրդանիշ են համարում»,- նշում էին հավաքվածները:

«Հայրենասեր, ամբողջ կյանքն անմնացորդ նվիրումով հայրենիքնին նվիրված հայ մարդուն, մեծ զորավարին մենք պարտավոր են հիշել, մեծարել և նրա ոգով դաստիարակել սերունդներին»,- «Արմենպրես»-ին ասաց Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Ասատրյանը:

 http://armenpress.am/

Scroll Up