Սոչիում ՀՀ դրոշը կբարձացվի փետրվարի 6-ին

Սոչիի օլիմպիական ավանում Հայաստանի Հանրապետության պետական դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 6-ին, ժամը 14.30-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում:

ՀՀ դրոշի բարձրացման արարողություն կուղեկցվի Հայաստանի ազգային օրհներգի կատարումով: Այս արարողությանը ներկա կլինեն նաեւ Ռուսաստանի Դաշնության պետական ներկայացուցիչներ, Սոչիի օլիմպիական ավանի քաղաքապետը, խաղերի մասնակիցներ, հյուրեր:

Ինչպես հայտնի Է, 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի հանդիսավոր բացման արարողությունը կմեկնարկի փետրվարի 7-ին, ժ. 20.14-ին: Օլիմպիադան, որին կմասնակցեն Հայաստանի 4 մարզիկ՝ 3 դահուկորդ եւ մեկ լեռնադահուկորդ, կանցկացվի մինչեւ փետրվարի 23-ը:

Նախատեսվում Է, որ օլիմպիադայի բացումը եւ մրցումները դիտելու կժամանեն շուրջ 60 երկների ղեկավարներ:

armenpress.am

Scroll Up