ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Ֆրիեդերիկ Օտտո Բիերվիրթին

Դեկտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Ֆրիեդերիկ Օտտո Բիերվիրթին:

Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանի հետ ամփոփեց անցնող 2013 թվականի արդյունքները, և քննարկվեցին 2014-ին սպասվող ծրագրերն ու միջոցառումները, որոնք հատկապես վերաբերում են Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրներին, ինչպես նաև Աշտարակ քաղաքում Նոր Հալեպ թաղամասի հիմնադրման ծրագրին:

Գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարին ընդունելության և ցուցաբերած ուշադրության համար: Ամանորին ընդառաջ դեսպանը խաղաղություն, առաջընթաց և հաջողություններ մաղթեց հայ ժողովրդին և հայոց պետությանը:

ՀՀ սփյուռքի նախարարը հյուրին շնորհավորեց գալիք տոների կապակցությամբ՝ ցանկանալով, որ նա մշտապես լինի բարի առաքելություններ իրագործող ու խաղաղություն ավետող դեսպան:

Scroll Up