Հայազգի չեմպիոնը Գերմանիայից

 Budox Europa ակումբի կազմակերպած Եվրոպայի առաջնությունում մեր հայազգի 27- ամյա բռնցքամարտիկ Տիգրան Բարեղամյանը փայլուն հաղթանակ է գրանցել`տոնելով Գերմանիայում իր արդեն 6-րդ հաղթանակը:

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, օրերս Գերմանիայի Nienburg քաղաքում կայացել է Budox Europa ակումբի կազմակերպած պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենամարտը, որում մեր հայրենակից, գերմանաբնակ Տիգրան Բարեղամյանը (61կգ) տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տարել հակառակորդ` ուկրաինացի Վալիդ Բրոքսի (65կգ քաշ) նկատմամբ  և արժանացել 1-ին տեղին:

Չեմպիոն դարձած բռնցքամարտիկն այս սպորտաձևով զբաղվում է ավելի քան 18 տարի.  2015-ից` Գերմանիայում արդեն իսկ պրոֆեսիոնալ: Սեպտեմբերի 6-ին Տիգրանը մասնակցելու է Գերմանիայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջնությանը:

Հավելենք, որ բռնցքամարտիկն իր այս հաղթանակը նվիրում է հոր հիշատակին:

Scroll Up