Սիրիայում հայ սակրավորները հունիսի 8-ից 25-ը 1650 քմ տարածք են ականազերծել

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հերթական խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև հունիսի 25-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 1650 քմ տարածք են ականազերծել:

Այդ մասին հայտնում են հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ից։
Հայկական մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում թերապևտիկ բնույթի
բուժօգնություն են ցուցաբերել 92 քաղաքացու,  ճառագայթային հետազոտությունների է ենթարկվել 86 հիվանդ, անեսթեզիոլոգիական ծառայություններից օգտվել է 8 քաղաքացի, մանկաբույժը զննել և համապատասխան բուժում է նշանակել 22 երեխայի։
Scroll Up