Ստամբուլում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված կենտրոն է բացվել
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի հիշատակին նվիրված կենտրոնի բացման արարողությունը, գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը:
Կենտրոնի տարածքը 145 քառակուսի մետր է, այն կրում է «23,5. Հրանտ Դինքի հիշատակի կենտրոն» անունը, որը հղում է անում Դինքի կողմից գրված «Ապրիլի 23,5» հոդվածի վերնագրին:
Կենտրոնը տեղակայված է «Ակօս» թերթի նախկին խմբագրության շենքում: Նշվում է, որ կենտրոնի այցելուները կկարողանան ծանոթանալ հայտնի լրագրողի տպագրած հոդվածներին և տեսանյութերին:
«Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին՝ խմբագրության առջև: