Էսքիշեհիրի Սիվրիհիսար գավառում գտնվող Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին բազմաթիվ այցելուներ է ունենում

Էսքիշեհիրի Սիվրիհիսար գավառում գտնվող Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին վերջերս բազմաթիվ այցելուներ է ունենում: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է թուրքական «Սաբահ» պարբերականը:
Աղբյուրի համաձայն` սույն եկեղեցին կառուցվել է 1650 թ., իսկ 1876 թ.` վնասվել հրդեհի պատճառով: Այն վերանորոգվել է 1881 թ., Պոլսո հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանի օրոք, ճարտարապետ Մինթես Փանոյաթի կողմից:
Կարմիր տաշած քարերից պատրաստված սույն եկեղեցին կրում է նաև Քըզըլ քիլիսե` Կարմիր եկեղեցի անունը: Այն համարվել է տվյալ տարածաշրջանի երրորդ ամենամեծ եկեղեցին:
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net