Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորը Հայաստանում է
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2019/04/1-49.jpg)
Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորն արդեն Հայաստանում է։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը Մոսկվա տեղափոխվելուց հետո նա կրկնակի վիրահատության էր ենթարկվել, ապաքինվել է ու վերադարձել Երևան։ Գտնվում է իր տանը։ Սակրավորի առողջական վիճակը նորմալ է, վերքը լավանալուց հետո կպրոթեզավորվի։
Հիշեցնենք, որ պատահարը տեղի էր ունեցել մարտի 7-ին։ Հայ ականազերծողն աջ ոտնաթաթի վնասվածք էր ստացել։