Հայ-լիբանանյան բարեկամության առաջին հուշակոթողի բացումը Լիբանանում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2019/04/libanan-300x225.jpeg)
Ապրիլի 12-ին Լիբանանի Ժունիե քաղաքում տեղի ունեցավ Հայ-լիբանանյան բարեկամության հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունը:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդես գալով ողջույնի խոսքով՝ Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը նշեց, որ հայ-լիբանանյան բարեկամության այս առաջին պաշտոնական հուշարձանը գալիս է խորհրդանշելու իրական և խորքային բարեկամության այն բազմաթիվ վկայությունները, որոնք սփռված են Լիբանանի ողջ տարածքում:
Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Լիբանանի կառավարության և խորհրդարանի անդամներ, լիբանանյան քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, քաղաքապետեր, համայնքային, քաղաքական, կրոնական և մշակութային կառույցների ղեկավարներ, երկրի հասարակական-քաղաքական և լրատվական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ: