Իրանահայ կանանց հերթական հաջողությունը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2019/04/iranahay.jpg)
Իրանահայ Այլին Մելիքյանը նշանակվել է Իրանի բասկետբոլի կանանց հավաքականի տեխնիկական բաժնի ղեկավար: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է ֆեյսբուքյան օգտատեր Ջուլիետ Դավթյանի ֆեյսբուքյան էջից:
Հավելենք, որ Այլին Մելիքյանը բազմիցս ղեկավարել է Իրանի կանանց հավաքականը, եղել է Իրանի բասկետբոլի ֆեդերացիայի անդամ, գլխավորել երկրի ամենաուժեղ թիմերից մեկը` «Սպահան-Զոբ Ահան»-ը: Երկար տարիներ եղել է նաև Նոր Ջուղայի «Արարատ» մարզամշակութային միության կանանց հավաքականի գլխավոր մարզիչը: