Արայիկ Հարությունյանն այցելել է Լոս Անջելեսի «Ռոզ և Ալեքս Փիլիպոս» հայկական վարժարան

Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության նախագահ Ջոն Էմանուել Շիրաջյանի հրավերով աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն հունվարի 19-ին այցելել է «Ռոզ և Ալեքս Փիլիպոս» հայկական վարժարան: Նախարարը շրջել է դպրոցում, զրուցել պատասխանատուների և աշակերտների հետ, ինչպես նաև ծանոթացել ուսումնական ծրագրերին:

Scroll Up