Ամանորյա հանդես Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում

Հունվարի 13-ին, Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի սրահում տեղի է ունեցել Ամանորյա հանդես, որի ընթացքում Ժառանգավոր սաները ասմունքել, երգել են և իրենց բարեմաղթանքները փոխանցել ներկաներին:
Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, տոնական միջոցառման ավարտին ներկաներին իր օրհնությունն է փոխանցել Ս. Աթոռոյս Լուսարարապետ Գերշ. Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը:
Հավելենք, որ Երուսաղեմում Հայոց Պատրիարքարանը Ամանորը նշում է հունվարի 13-14-ին, իսկ Սուրբ Ծնունդը՝ հունվարի 18-19-ին: Պատճառն այն է, որ Երուսաղեմում հին տոմարով են նշում տոները, իսկ հին և նոր տոմարների միջև տարբերությունը տասներեք օր է: