Կորդոբայում Կոմիտասի երաժշտությունը կհնչի օտարների կատարմամբ

Արգենտինայի Կորդոբա քաղաքում արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի և օտար երաժիշտների նախաձեռնությամբ նոյեմբեր 2-ին տեղի է ունենալու համերգ՝ նվիրված հայ մեծատաղանդ կոմպոզիտոր Կոմիտասի ծննդյան 149-րդ տարեդարձին: Համերգի ընդհանուր կազմակերպիչը Ջոնաթան Ֆերնանդեսն է, որին Գագիկ Գասպարյանը խորին երախտագիտություն է հայտնում:

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, Կոմիտասի 150-ամյակին ընդառաջ՝ «Կոմիտաս վարդապետ» խորագիրը կրող համերգով Հարավային Ամերիկայում մեկնարկելու են (կրկին օտարների մակարդակով) մի շարք համերգների  կազմակերպումը:

 

Scroll Up